424.06
4.19
390.37
+11
Եղանակը Երևանում
Հայ

Վարկ, փոխառություն, թե ապառիկ. պարզում ենք, որ տարբերակն է ավելի լավ

15:28
23 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. Պատկերացնենք, որ ձեզ որոշակի գումար է հարկավոր կրթություն ստանալու, բուժվելու, անշարժ գույք, ավտոմեքենա կամ այլ թանկարժեք իր գնելու համար։ Բայց դուք չգիտեք` ինչ վերցնել` վա՞րկ, փոխառությու՞ն, թե՞ ապառիկ։ Ճիշտ տարբերակ ընտրելու համար պետք է պարզել, թե ինչով են դրանք տարբերվում, և որ միջոցն է հարմար կոնկրետ ձեր դեպքում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը կօգնի պարզել այս բոլոր հարցերը։

Պարտքով գումար վերցնելու տարբերակներն ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, դա և′ տրամադրման, ստացման կարգն է, գումարի ծավալը և′ այլ ասպեկտներ։ Սկզբում պարզենք, թե ինչ է իրենից ներկայացնում այս երեք տարբերակներից յուրաքանչյուրը։

Ի՞նչ է վարկը

кошелек кредит

Վարկը դրամական գումար է, որը վարկատուն տալիս է վարկառուին պայմանագրում ամրագրված պայմաններով։ Այդ գումարը վարկառուն պետք է վերադարձնի բանկին կամ վարկային կազմակերպություններին` հաշվի առնելով տոկոսադրույքները։

Կան վարկերի մի քանի տեսակներ

1. Սպառողական վարկ, որը ֆիզիկական անձանց վարկավորման ամենատարածված տեսակներից է։ Մարդիկ տոկոսով գումար են վերցնում ամենատարբեր նպատակներով` բնակարանի վերանորոգում, ապրանքների գնում, արձակուրդ և այլն։
2. Ավտովարկ. արդեն անվանումից կարելի է կռահել, որ այս վարկը նախատեսված է կոնկրետ նպատակի` մեքենա գնելու համար։
3. Հիփոթեք, որը նույնպես նպատակային վարկ է։ Այն տրամադրվում է երկար ժամկետով` հիմնականում բնակարան գնելու համար։

Ի՞նչ է փոխառությունը

кошелек кредит

Փոխառությունը գումար է (կամ ունեցվածք), որը պարտատերը տալիս է փոխառուին մի պայմանով, որ այն վերադարձվի նույն ծավալով։ Կա փոխառությունը մարելու երկու տեսակ` ողջ գումարի մարում ժամկետի վերջում և գումարի աստիճանական մարում (մաս–մաս)։

Ի՞նչ է ապառիկը

кошелек кредит

Ապառիկն ապրանքի կամ ծառայության դիմաց վճարելու միջոց է, որի դեպքում արժեքը վճարվում է մասերով` սահմանված ժամկետի ընթացքում։

Ինչո՞վ է տարբերվում վարկը փոխառությունից

Վարկի և փոխառության միջև կան էական տարբերություններ: Կարելի է առանձնացնել մի քանի հիմնական տարբերվող հատկանիշներ, որոնց մեծ մասն ամրագրված է օրենքով.

• Վարկեր կարող են տրամադրել միայն բանկերը, փոխառությունը՝ ցանկացած անձինք (ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական)
• Վարկն ուժի մեջ է մտնում պայմանագրի ստորագրումից հետո, փոխառությունը՝ փողի փոխանցումից հետո
• Վարկը տրամադրվում է միայն տոկոսներով, փոխառությունը կարող է լինել առանց տոկոսների
• Վարկերը կարգավորվում են Կենտրոնական Բանկի օրենքներով ու ակտերով, իսկ փոխառությունները՝ միայն օրենքներով:
• Վարկի համար միշտ կազմվում է փաստաթղթային պայմանագիր, իսկ փոխառության համար այն պարտադիր չէ
• Վարկը տրվում է միայն գումարային տեսքով, իսկ փոխառությունը՝ գումարային կամ գույքային
• Վարկ ստանալու համար վարկառուն պարտավոր է համապատասխանել վարկատուի պահանջներին, իսկ փոխառություն ստանալու համար բավարար է երկու կողմերի համաձայնությունը:
• Վարկը միշտ ձևակերպվում է որոշակի ժամկետով, ինչը փոխառության դեպքում պարտադիր պայման չէ:

Ինչո՞վ է տարբերվում վարկն ապառիկից

кошелек кредит

Ապառիկը ոչ այնքան փոխառության տեսակ է, որքան վճարման եղանակ գնման կամ ծառայության դիմաց: Այն նման է վարկին, միաժամանակ ունի որոշակի տարբերություններ.

• Ապառիկը տրամադրվում է ապրանք վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից, որպես կանոն, վերջինս իրավաբանական անձ է, օրինակ, խանութ
• Ապառիկ ձևակերպելիս գնորդը ստանում է ոչ թե գումար, այլ ապրանք կամ ծառայություն, որի արժեքը նա պետք է վճարի
• Ապառիկը տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով, որի ընթացքում գնորդը պարտավոր է վճարել գնման դիմաց: (Եթե գնորդը չի կատարում իր պարտավորությունները, իսկ արդեն իրականացված վճարումների գումարը չի գերազանցում գնված ապրանքի գնի կեսը, ապա վաճառողն իրավունք ունի պահանջել վերադարձնել ապրանքը):
• Ապառիկն, ի տարբերություն վարկի, միշտ տրամադրվում է առանց տոկոսների
• Ապառիկի ձևակերպման համար անհրաժեշտ է, որպեսզի գնորդը համապատասխանի վաճառողի պահանջներին: Նաև վերջինս կարող է պահանջել կանխավճար (գնման արժեքի 10-50%–ի չափով):

Շատ դեպքերում, ապառիկը, որը խանութներն են առաջարկում, նույն վարկն է, որի տոկոսը վճարում է ոչ թե գնորդը, այլ վաճառողը։ Առանց բանկի մասնակցության ապառիկը հազվադեպ է հանդիպում, քանի որ խանութի համար դժվար է գնահատել գնորդի հուսալիությունը։

Ընտրությունը ձերն է

кошелек кредит

Պարտքով փող վերցնելուց առաջ կողմնորոշվեք, թե ինչ նպատակով եք այն վերցնում։ Խոշոր ծախսրի համար ավել լավ կլինի վարկ վերցնել վստահելի բանկում։ Դրա առավելությունն այն է, որ դուք զգալիորեն մեծ գումար եք ստանում երկար ժամանակով և, համեմատաբար, ցածր տոկոսով։ Ի դեպ, դուք կարող եք վաղաժամ մարել այն (եթե դա նշված է պայմանագրում)։ Իհարկե, կան որոշ ռիսկեր, մասնավորապես, վճարումների ժամկետներում չտեղավորվելը, վարկային պայմանագիր կազմելիս քաշքշուկների մեջ հայտնվելը։ Այս ամենը դուք պետք է հասկանաք, որպեսզի չփչացնեք ձեր վարկային պատմությունը։

Փոխառություն ձևակերպելիս ամեն ինչ կախված է վարկատուի ազնվությունից։ Այս դեպքում դուք կարող եք բոլոր պայմանները համաձայնեցնել նրա հետ և ստանալ մի տարբերակ, որը ձեռնտու կլինի երկու կողմերին։ Ցանկալի է նաև գրավոր պայմանագիր կնքել․ այն կհաստատի փոխառություն ձևակերպելու փաստը (օրինակ՝ դատարանում)։ Բացի այդ, եթե ցանկանում եք արագ ստանալ ոչ մեծ գումար, ապա սահմանափակվեք միկրովարկով։ Սակայն, հաշվի առեք, որ տոկոսներն այստեղ բավականին բարձր կլինեն։

Առանց բանկի մասնակցության ապառիկ ստանալը դժվար է․ ոչ բոլոր խանութները կհամաձայնեն այն ձևակերպել։ Սակայն գնորդի համար այն բավականին ձեռնտու կլինի հավելավճարների և խիստ պահանջների բացակայության պատճառով։ Սակայն հաշվի առեք, որ մինչև ապառիկի ամբողջական մարումն ապրանքը հանդիսանում է խանութի սեփականությունը․ նա կարող է, պայմանների խախտման դեպքում, հետ պահանջել այն։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել