438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես կարգավորել ընտանեկան բյուջեն համավարակի ժամանակ. 7 խորհուրդ

12:34
30 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակն ուղղակիորեն ազդում է տնտեսության վրա, և համապատասխանաբար մարդկանց անձնական ֆինանսների վրա։ Եվ հիմա շատ կարևոր է ճիշտ բաշխել ծախսերը,  ուշադրություն դարձնել ընտանեկան բյուջեի պլանավորմանը և շտկել այն` հաշվի առնելով նոր պայմանները` ապագայում խնդիրներից զերծ մնալու համար։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի գործնական խորհուրդ։

1 кошелек 7 советов

1. Բյուջեի պլանավորում. հնարավոր է, որ նախկինում «մատների արանքով» եք նայել ընտանեկան բյուջեի պլանավորմանը և դրան թերահավատորեն եք վերաբերվել`կարծելով, որ բավարար է մտքում մոտավոր հաշվել եկամուտներն ու ծախսեր։ Հիմա դա բավարար չէ։ Հիմա շատ կարևոր է վերանայել սեփական եկամուտներն ու ծախսերը, չէ՞որ հիմա ինչ–որ բանի, օրինակ ժամանցի վրա հաստատ ավելի քիչ գումար եք ծախսում։ Միաժամանակ հայտնվել են ծախսեր, որոնք նախկինում չեն եղել, դրանց թվում է օրինակ անհատական պաշտպանիչ միջոցների, ալկոգելի, ախտահանիչ նյութերի և այլնի վրա ծախսվող գումարը։ Այդ իսկ պատճառով հարկավոր է եկամուտների և ծախսերի հաշվարկման համակարգը համապատասխանեցնել ստեղծված իրավիճակի հետ։ Եկամուտների ու ծախսերի համակարգն օրինակ տեղափոխել Google Sheets կամ մեկ այլ բջջային հավելված։ Այսօր շատերը դեռ շարունակում են հեռավար աշխատել, ոմանք սովորում են հեռավար։ Փաստորեն, ամբողջ ընտանիքն օրվա մեծ մասը տանն է լինում։ Նման կենսակերպը հանգեցնում է լրացուցիչ ծախսերի, որոնք ևս պետք է հաշվի առնել բյուջեում։

2 кошелек 7 советов

2.Վերագնահատեք առաջնահերթությունները. դրա համար պետք է ամսվա ծախսերը բաշխել երեք կատեգորիայի` պարտադիր, անհրաժեշտ և ցանկալի։ Պարտադիր ծախսերը` կոմունալները, վարկերը և այլ վճարումները, պետք է անպայման կատարել, քանի որ չվճարելու դեպքում կարող են առաջանալ անցանկալի հետևանքներ։ Անհրաժեշտ ծախսերի թվում են այն ծախսերը, առանց որոնց հնարավոր չէ ապրել, բայց որոնց վրա կարելի է տնտեսել (կոշիկ, հագուստ, տրանսպորտ)։ Հաշվեք, թե որքան գումար կարող եք տրամադրել անհրաժեշտ ծախսերին։ Ավելի հեշտ է գումար տնտեսել ցանկալի ծախսերի վրա` ժամանց, նոր գաջեթներ, մեքենա, որոնցից կարելի է ժամանակավորապես հրաժարվել։

3 кошелек 7 советов

3. Վերանայեք ֆիքսված ծախսերը, օրինակ կապի և բջջային հեռախոսի ծախսերը, հեռուստատեսության և ինտերնետի ամսավճարը։ Ուսումնասիրեք բջջային կապի այլ օպերատորների, փրովայդերների առաջարկները։ Հնարավոր է` գտնեք ավելի շահավետ պայմաններ։ Վերանայեք մյուս ծախսերը, որոնք առօրյայի փոփոխության հետ կորցրել են իրենց ակտուալությունը, օրինակ, ֆիթնես կենտրոնի ամսական աբոնեմենտը։

4 кошелек 7 советов

4. Գնահատեք կանոնավոր վճարումներ կատարելու հնարավորությունը։ Եթե դուք մտավախություն ունեք, որ կարող եք «գլուխ չհանել» վճարումների նախկին ծավալից, օրինակ վարկերից` նվազած ծախսերի պատճառով, ապա դիմեք վարկատուին` խնդրելով վերանայել վճարումների ժամկետները։ Տարբեր տեսակի վարկերի համար նախատեսված է հետաձգված վճարումների հնարավորություն, այդ պատճառով դուք կարող եք լուծել ստեղծված բարդ իրա5. Վերանայեք ակտիվներն ու օպտիմիզացրեք պասիվները։վիճակը։

5 кошелек 7 советов

 Հաշվեք բոլոր ակտիվներն ու պասիվները։ Ակտիվները բանկային ավանդերն են, խնայողությունները, արժեթղթերը, անշարժ գույքը։ Պասիվը բոլոր պարտքերն են` ինչպես անհատների, այնպես էլ բանկերի դիմաց, օրինակ հիփոթեքը, ավտովարկը, սպառողական վարկը, ուսանողական վարկը։ Նման վերահաշվարկը թույլ կտա բացահայտել, թե ինչ վրա եք ծախսում ձեր գումարը ու որն է դրա աղբյուրը։ Փորձեք կրճատել պասիվները, մարեք պարտքերը կամ պայմանավորվեք բանկի հետ վճարումը հետաձգելու շուրջ։

6 кошелек 7 советов

6. Օգտվեք պետական աջակցությունից. եթե հայտնվել եք ծանր վիճակում` զգալիորեն նվազել են եկամուտները, կորցրել եք աշխատանքը, բիզնեսի հետ կապված խնդիրներ են առաջացել, պարզեք, թե պետական որ աջակցությունից կարող եք օգտվել։ Հիմա երկրում գործում է կորոնավիրուսի հետևանքների կանխարգելմանն ուղղված 25 ծրագիր, որոնց թվում կան ինչպես սոցիալական աջակցության, ինչպես էլ բիզնեսին ուղղված աջակցության ծրագրեր։ Ուշադիր ուսումնասիրեք դրանք, հնարավոր է `դրանցից մեկից կարող եք օգտվել։ Եթե կորցրել եք աշխատանքը, շատ կարևոր է գրանցվել Զբաղվածության պետական գործակալությունում, ինչպես նաև աշխատանքի տեղավորման կամ կադրային գործակալությունների կայքերում։

7 кошелек 7 советов

7. Օգտվեք «Ծրարների մեթոդից». սա հին ու հայտնի մեթոդ է ընտանեկան բյուջեի համար։ Դրանից օգտվելու համար պետք է վերցնել մի քանի ծրար, մեր դեպքում` հինգ։ Սկզբում աշխատավարձից հանեք պարտադիր ծախսերը` կոմունալները, ապահովագրությունը, վարկերը, դեղորայքի համար նախատեսված գումարը և այլն։ Մնացած գումարը բաժանեք 5 հավասար մասերի և դրեք ծրարներում։ Ամեն ծրարը մեկ շաբաթվա համար է։ Այս դեպքում գումարն ավելի լավ է լինի կանխիկ, քանի որ քարտի դեպքում այն ավելի հեշտ է ծախսել։ Փորձեք ժամանակից շուտ չբացել հաջորդ ծրարը։ Եթե հաջողվի, ապա հաջորդ աշխատավարձի ժամանակ ձեզ մոտ պետք է մնա 5–րդ ծրարը, որի գումարը կարելի է կուտակել։ Այսօր ստեղծված բարդ իրավիճակում շատ կարևոր է ունենալ խնայողություններ։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները