417.4
4.02
393.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

9 վնասակար ֆինանսական սովորություններ, որոնցից պետք է ազատվել

12:04
06 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Կան ֆինանսական սովորություններ, որոնք բացասաբար են ազդում ոչ միայն ընտանեկան բյուջեի, այլև կյանքի որակի վրա։ Եվ դրանցից ավելի լավ է միանգամից ազատվել։ «Նովոստի–Արմենիա»–ն ներկայացնում է 9 վնասակար սովորություն, որոնցից պետք է ազատվել, եթե ուզում եք կարգավորել սեփական ֆինանսական վիճակը։

1. Վաստակածից շատ ծախսել. ինչպես ցույց է տալիս պրակտիկան, որքան շատ ես վաստակում, այնքան ավելի շատ ես ծախսում։ Այդ պատճառով պետք չէ զարմանալ, երբ հանկարծ պարզվում է, որ գումար այլևս չունեք։ Նման իրավիճակում չհայտնվելու համար, հետևեք այս սկզբունքին` տարբեր եկամուտ, միանման ծախսեր։ Եթե սկսել եք ավելի շատ վաստակել, փորձեք նախկինի պես ծախսել, այդ դեպքում կկարողանաք գումար խնայել, որը կարող եք ներդնել բանկային դեպոզիտում կամ որևէ այլ ակտիվում, որոնք կբերեն եկամուտ։

кошелек финансовая привычка

2. Վարկային քարտը համարել բյուջեի մաս. վարկային քարտերը շատ հարմար են ճիշտ օգտագործման դեպքում։ Բայց պետք է հասկանալ, որ վարկային քարտի գումարը եկամտի մաս չէ։ Այն ընդհանրապես ձեր փողը չէ, դա բանկային վարկավորման տեսակ է, որի համար դուք տոկոս եք վճարում։ Այդ պատճառով նախքան վարկային քարտ վերցնելը լավ մտածեք` արդյո՞ք այն չի հանգեցնի ֆինանսական մեծ խնդիրներ։ Եթե, այնուամենայնիվ, որոշել եք օգտվել նման քարտից, ապա ձեզ համար սահմանեք քարտի միջոցների վերադարձի հստակ ժամկետներ և փորձեք չխախտել դրանք։

кошелек финансовая привычка

3. Շտապել ու պարտքերի մեջ խրվել. մի շտապեք բանկից վարկ վերցնել` ցանկալի, բայց ոչ այնքան օգտակար իր գնելու համար։ Ստիպված կլինեք վերադարձնել առնվազն մեկուկես–երկու անգամ ավելի շատ գումար` հաշվի առնելով տոկոսները։ Ավելի ճիշտ կլինի ամսական գումար խնայել ստացված եկամտից և համալրել կուտակային ավանդը։ Այդպես փողը զուր չի ծախսվի, բացի այդ ավանդի մասով տոկոսները կօգնեն ավելի արագ հավաքել անհրաժեշտ գումար ցանկալի իրը գնելու համար։

кошелек финансовая привычка

4. Չհետևել սակագներին. որպես կանոն, դուք սովորաբար քաջատեղյակ եք կոմունալ ծառայությունների սակագների փոփոխության մասին։ Բայց բջջային կապի սակագնի պայմանների փոփոխության վերաբերյալ, գուցե, չգիտեք: Ուստի ավելորդ չի լինի գոնե եռամսյակը մեկ անգամ մուտք գործել ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերությունների կայքեր։ Այստեղ կարևոր է նաև պարբերաբար համեմատել առկա սակագինը շուկայի այլ առաջարկների հետ և չվախենալ ընտրություն կատարել հօգուտ նորի, բայց ձեզ համար ավելի շահավետ տարբերակի:

кошелек финансовая привычка

5. Չհետևել բաժանորդագրություններին. մեզնից շատերը գնում են բջջային հավելվածներ կամ բաժանորդագրվում են որոշակի ծառայությունների: Եթե նման գնումը մեկանգամյա է և որոշակի ժամանակ անց ավտոմատ կերպով չի երկարացվում, ապա կարող եք հանգիստ լինել: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում անհրաժեշտ է վճարել հավելվածն օգտագործելու համար ամեն տարի, ամիս կամ նույնիսկ շաբաթը մեկ անգամ: Հետևաբար, ստուգեք, թե առաջիկայում որ բաժանորդագրությունների մասով վճարումներ ունեք, և հաջորդ ծառայությունը գնելուց հետո դրա ավարտից մի քանի օր առաջ գրառում կատարեք օրագրում, որպեսզի անհրաժեշտության դեպքում ժամանակ ունենաք և հրաժարվեք բաժանորդագրությունից:

кошелек финансовая привычка

6. Շարունակել վճարել անպետք ֆինանսական պրոդուկտների համար. նույնիսկ «հավելյալ» դեբետային քարտը տարեկան որոշակի գումար է «պոկում» ձեր բյուջեից (չհաշված SMS հաղորդագրության վճարը): Իսկ եթե ձեր դրամապանակում մի քանի նման քարտ կա, ապա այդ ամենը բավականին մեծ բեռ է դառնում։ Հետևաբար, պետք է պարբերաբար ստուգել դրամապանակը և հրաժարվել ավելորդ ֆինանսական պրոդուկտներից:

кошелек финансовая привычка

7. Անտեսել զեղչերը. վատ սովորություն է նաև, երբ չեք ցանկանում հետևել ակցիաներին: Ժամանակակից աշխարհում ապրանքների և ծառայությունների արտադրողների միջև մրցակցությունն այնքան մեծ է, որ հաճախ հաճախորդին գրավելու կամ պահելու համար արտադրողները ներդնում են նոր ծառայություններ: Մասնավորապես, նրանք կարող են մեկ անգամ նվազեցնել արժեքը, կամ առաջարկել անվճար առաքում։ Մի ամաչեք և հարցրեք զեղչերի մասին, հատկապես երբ առաջին անգամ եք պատվիրում, ինչպես նաև այն խանութում, որտեղ դուք սիրելի հաճախորդ եք: Միաժամանակ, մի մոռացեք առցանց խանութների մասին` զեղչերը կամ շահավետ ակցիաների շաբաթը բաց չթողնելու համար։

кошелек финансовая привычка

8. Չհետաքրքրվել բոնուսներով. կարող է լինել անվճար այցելություն SPA-սրահ կոնկրետ ցանցային խանութի քարտով կամ հավելյալ զեղչ հագուստի խանութի զեղչի քարտով, որը դուք միշտ մոռանում եք տանը: Կարող են լինել նաև «թաքնված» բոնուսներ և քեշբեքեր բանկային պրոդուկտների մասով: Օրինակ՝ անվճար ապահովագրություն արտասահման մեկնողների համար կամ հավատարմության ծրագիր, որին կարելի է լրացուցիչ միանալ։

8 кошелек финансовая привычка

9. Չպահպանել վճարային կարգապահություն. երբեմն թվում է, որ ոչ մի վատ բան չի պատահի, եթե մեկ-երկու-երեք օր ուշ վճարեք հաշիվները կամ մարեք վարկը: Սակայն, վճարման ժամկետները չպահելու դեպքում հաշվարկվում են տույժեր, տուգանքներ և այլ պատժամիջոցներ, որոնք մեծացնում են ծախսերը: Բացի այդ, վարկային պատմությունը վատանում է։ Կազմեք վճարումների օրացույց: Շատ օգտակար ծառայություն է «ավտովճարումը», որն այժմ տրամադրում են բոլոր բանկերը: Այս դեպքում դուք չեք մոռանա վճարել այս կամ այն հաշիվը կամ անդորրագիրը։

кошелек финансовая привычка

Ամփոփում

Ֆինանսական պլանը կօգնի ազատվել վնասակար ֆինանսական սովորություններից։ Հստակ հետևելով պլանին` դուք կկարողանաք գիտակցաբար վերաբերվել սեփական ֆինանսներին։ Մաղթում ենք հաջողություն։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
11:12
24 Հուլիսի 2023
Ի՞նչ է վարկի վերաֆինանսավորումը. առավելություններ և թերություններ
Պարզում ենք վերաֆինանսավորման առավելություններն ու թերությունները
11:27
10 Հուլիսի 2023
Սեփական ֆինանսների անվտանգություն. պաշտպանություն բանկային քարտերի հետ կապված խարդախություններից
Բանկային քարտերի հետ կապված խարդախությունն ամենատարածված ֆինանսական հանցագործություններից մեկն է, որին բախվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Ներկայացնում ենք խորհուրդներ որոնք կօգնեն խուսափել տհաճ իրավիճակներից
10:15
28 Հունիսի 2023
Ինչպե՞ս կարելի է հեշտությամբ առցանց փոխել բանկը նպաստ ստանալու համար
Ներկայացնում ենք թե ինչ փոփոխություններ են կատարվել համակարգում և ինչպես կարելի է ստանալ նպաստը
10:15
15 Հունիսի 2023
Ֆինանսական կրթվածություն և կիբերսպառնալիքներ. ՀՀ ԿԲ-ն նշել է, թե կիբերգրոհների ինչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում ֆինանսական կազմակերպությունները
«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով մեկնաբանել երկրի ֆինանսական համակարգում կիբերանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը
11:09
24 Մայիսի 2023
Քեշբեք թոշակառուների համար. 11 ամենահաճախ տրվող հարցերը համակարգի աշխատանքի մասին
Եթե դեռ չեք օգտվել թոշակառուների համար նախատեսված քեշբեքի ծրագրից, հիմա ժամանակն է ավելին իմանալու դրա մասին: Մենք  ոչ միայն կպատմեք ծրագրի մասին, այլև կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին
11:01
18 Մայիսի 2023
Ինչպես վերցնել հիփոթեք և ձեռք բերել երազանքի բնակարան
Ներկայացնում ենք հիփոթեք վերցնելու նրբությունները
10:55
10 Ապրիլի 2023
Ինչպե՞ս գումար վաստակել սեփական հոբբիի միջոցով. 13 խորհուրդ
Հնարավո՞ր է գումար վաստակել հոբբիի միջոցով: Հնարավոր է, եթե ունեք բավարար համբերություն, հավատ հաջողության նկատմամբ և որոշ ֆինանսներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի տարբերակ՝ վայելելու ձեր սիրելի զբաղմունքը և միաժամանակ գումար վաստակելու համար
11:25
28 Մարտի 2023
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
13:05
24 Փետրվարի 2023
Եկամուտների հայտարարագրումը Հայաստանում. ինչպե՞ս է դա աշխատում
2023 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտավորեցնում են երկրի բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին հարկային հայտարարագրեր ներկայացնել
10:15
10 Փետրվարի 2023
Ինչպե՞ս չփչացնել վարկային պատմությունը, և ինչու՞ է դա կարևոր
Մեզնից շատերը դիմում են ֆինանսական հաստատություններին վարկ ստանալու համար, բայց ոմանց տալիս են, իսկ ոմանց՝ մերժում: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է իրենից ներկայացնում ACRA վարկային բյուրոյի մոնիտորինգ ծառայությունը և վարկային սքորինգը,  ինչպե՞ս են դրանք ազդում վարկառուի վարկային պատմության վրա: «Նովոստի–Արմենիա»-ն փորձել է պարզել այս բոլոր նրբությունները