Թիմատին սկսել է մտածել լիամետրաժ կինոյի մասին Հայաստանում նկարահանած տեսահոլովակի հաջողությունից հետո (ՎԻԴԵՈ)

26.05.2019, 16:33
Զուգերգը, որի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, մեկ օրում ավելի քան 2 մլն դիտում է հավաքել:
Թիմատին սկսել է մտածել լիամետրաժ կինոյի մասին Հայաստանում նկարահանած տեսահոլովակի հաջողությունից հետո (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցի ռեփեր Թիմատին մտածում է երկրպագուների` НАZИМА-ի հետ զուգերգի ֆանտաստիկ հաջողությունից հետո լիամետրաժ ֆիլմ նկարահանելու առաջարկի շուրջ:

Զուգերգը, որի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, մեկ օրում ավելի քան 2 մլն դիտում է հավաքել: Երկրպագուները չեն դադարում տեսահոլովակը գովելուց` նրանց դուր է եկել դրամատիզմն ու գռեհկության բացակայությունը, գրում է teleprogramma.pro պորտալը:


Instagram-ում բաժանորդները մեկնաբանություններում գրել են, որ տեսահոլովակը շատ ավելի լավն է, քան բազմաթիվ ռուսական ֆիլմեր, իսկ ոմանք Թիմատիին առաջարկել են ֆիլմ նկարահանել: Ռեփերը մտածում է երկրպագուների ասածի շուրջ: Նա տեսաուղերձ է տեսագրել, որում խոստովանել է, որ «հասունացել է» լիամետրաժ ֆիլմի համար: Նրան ոգեշնչում է մասշտաբային նախագծով զբաղվելու գաղափարը: Թիմատին նաև վստահ է, որ կարող է պրոֆեսիոնալների թիմ հավաքել: Սակայն առայժմ երաժիշտը չգիտի, թե ինչ պետք է նկարի:



Այդ իսկ պատճառով Թիմատին առաջարկել է բաժանորդներին, որ իրենք ընտրեն, թե ինչ թեմայով ֆիլմ կուզեին դիտել: Մեկնաբանություններում շատերին ոգեշնչել է քրեական դրաման, ինչպես «Нельзя» տեսահոլովակում, սակայն երկրպագուները ցանկանում են նաև հենց Թիմատիի կյանքի մասին ֆիլմ դիտել: -0-