Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)

07.12.2017, 20:42
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։

«Leninagone» նվիրված է 29 տարի առաջ իմ Գյումրիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը վերապրած բոլոր երեխաներին։ Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, ով անմիջականորեն տեսել է այդ ողբերգական իրադարձությունը և Խորհրդային Միության փլուզումը երեք տարի անց»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Համասյանը պարզաբանել է, որ տեսահոլովակում պատկերված են միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանի կադրեր, որոնք ինչ–որ մեկը նկարել է 1995 թվականին։ Նա պատմել է, որ այն տարի թիվ 10 դպրոցը ժամանակավոր շենք էր զբաղեցնում, մինչև դպրոցական շենք կկառուցվեր։

«Երբ գտա այս տեսագրությունն իմ ծնողների արխիվներում, հասկացա, որ այն վիզուալ արտացոլանքն է այն ամենի, ինչ զգում էի «Leninagone. Գրելիս։ Տեսահոլովակն արտացոլում է այդ ապոկալիպտիկ ժամանակը վերապրած բոլոր սերունդների պայքարն ու հույսը»,– գրել է երաժիշտը։ -0-