System of a Down–ը համերգ կտա Երևանում. Սերժ Թանկյան

09.10.2019, 16:40
System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտարարեց Երևանում կայանալիք համերգի մասին։
System of a Down–ը համերգ կտա Երևանում. Սերժ Թանկյան
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտարարեց Երևանում կայանալիք համերգի մասին։ Թանկյանը Երևանում է WCIT 2019 կոնգրեսի շրջանակներում։

«Հաջորդ տարվա հունիսին System of a down–ը կգա Երևան։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Համերգը կկայանա եվրոպական շրջագայության»,– ասաց Թանկյանը։

Նա ասաց, որ ներկայում ընտրվում է համերգի վայրը։

System of a Down–ի վերջին համերգը կայացել է Երևանում 2015 թվականի ապրիլի 23–ին` Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ։ -0-