ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ հանրահայտ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը չորեքշաբթի ելույթ կունենա Մոսկվայում:
Lenta.ru-ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ում երկրպագուն է և ինչու է սկսել երաժշտություն գրել ֆիլմերի համար:
Թանկյանը, մասնավորապես, պատմել է, որ երբ աշխատում էր «Լեգենդ Կոլովրաթի մասին» ֆենտեզի պատմական մարտաֆիլմի երաժշտության վրա, փորձում էր զգալ ռուսական ազգային ավանդույթների առանձնահատկությունները:
«Իհարկե, ես լսում էի Շոստակովիչի և շատ ուրիշների: Բայց ես դրանց առանձնապես չէի ապավինում: Երբ ես սկսում եմ աշխատել նվագախմբի հետ, ես ամեն ինչ իմ ձևով եմ անում: Ես շատ ավելի ապավինում էի ժողովրդական երգերին: Ես շատ էի ուզում եզրափակիչ տիտրերի համար Վիսոցկու երգի քավեր-տարբերակն անել, բայց ինչ-որ բան այնպես չէր ստացվում: Նա մեկն է իմ սիրած արտիստներից... նա ռուսական բարդ-արքան է, հասկանում ե՞ք», - ասել է Թանկյանը:
Загружается новость ...
"Право"
«Կարճ ասած, այս ֆիլմի շնորհիվ ես սկսեցի լսել շատ ռուսական երաժշտություն, մոնղոլական, անգամ՝ չինական: Ինձ հարկավոր էր ինչ-որ կերպ թափանցել, մտնել այդ մտավոր տարածություն: Այդ պատճառով ինձ այդքան դուր էր գալիս աշխատել այդ ֆիլմի երաժշտության վրա: Կարծես, ֆիլմը հնարավորություն է նայել պատմությանը, ինչպես նաև փոխելու սեփական երաժշտական ռիթմը, ինչ-որ նոր բան գտնելու: Դա հնարավորություն է` աճել որպես կոմպոզիտոր», - ասել է Թանկյանը:
Նրա խոսքերով, սաունթրեքերով զբաղվելն իր երկարամյա ցանկությունն է Սակայն շատ ժամանակ է պահանջվել այդ գործում բավարար հմուտ լինելու համար:
«Դա բոլորովին այլ աշխարհ է, քան այն, ինչ կար խմբում, որտեղ մենք ալբոմներ էինք գրում, շրջագայում և այլն: Այստեղ պետք է որոշակի չափով խորասուզվել դասական աշխարհ: 2009 թվականին ես գրեցի Elect the Dead սիմֆոնիան, դա իմ առաջին փորձն էր` սեփական երգերը նվագախմբի համար դարձնելու: Այդ ժամանակից ի վեր, ես գրել եմ Orca սիմֆոնիան, շրջագայել աշխարհում, երկու հազար շոու եմ ներկայացրել նվագախմբի հետ: Եվ դա աստիճանաբար ինձ տրամադրել է դեպի կինեմատոգրաֆիան», - ասել է Թանկյանը:
Նա նշել է, որ վերջին յոթ-ութ տարիներին ցանկանում է ֆիլմերով զբաղվել:
«Ի առաջին փորձը «915» եղել է, հետո՝ «Վերջին բնակիչն էր», իսկ հետո` նախքան «Ցասումին» (Արևմտյան վարձույթում այդպես է կոչվում «Լեգենդ Կոլովրաթի մասին» ֆիլմը) անցնելը, ես գրեցի «Ոչնչացնելու մտադրություն» ժապավենի երաժշտությունը: Ջո Բերլինգհերի շատ հզոր վավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության ժխտման մասին է: Դրա պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի՝ Թրայբեքի փառատոնի ընթացքում», - ասել է Թանկյանը:
Նա պատմել, է, որ վերջին 7 ամիսներին աշխատում է երկու ֆիլմերի վրա և ցանկանում է, որ աշխատանքն ավելի շատ լինի:
«Ես զգում եմ, որ հիմա դա է որպես արտիստ իմ գլխավոր ուղղությունը: Դա ուսումնասիրության համար ինձ նոր տարածք է տալիս, նոր նյութ՝ հետազոտության համար, նոր երաժշտություն», - խոստովանել է Թանկյանը:
Սերժ Թանկյանը «1915», «Վերջին բնակիչ», «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմերի երաժշտությունների հեղինակն է: -0-