Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը կբացվի Երևանում

05.04.2017, 17:54
Ապրիլի 12-ին Երևանում կբացվի Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի աշխատանքների «Վրաստան - կրկնակի էջեր» ցուցահանդեսը:
 Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը կբացվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 12-ին Երևանում կբացվի Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի աշխատանքների «Վրաստան - կրկնակի էջեր» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսն անցկացնում է «Կովկասյան համագործակցություն» կազմակերպությունը: Ցուցահանդեսին ներկայացվելու են սև ու սպիտակ լուսանկարներ, որոնք արվել են Վրաստանում վերջին 40 տարվա ընթացքում: «Հեղինակն այս լուսանկարներում ցույց է տալիս այն իրականությունը, որը նրան հուզում է, այն մարդկանց, որոնց նա հանդիպել է իր կայնքում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսը տեղի կունենա «Մոսկվայի Տուն» մշակութային գործարար կենտրոնում մինչև ապրիլի 17-ը: -0-