Ռոբերտ Բագրատյանը, Միխայիլ Գրիգորյանը և 7 ուրիշ ֆինալիստներ`«Ձայնը.Երեխաներ» շոուի հաղթողներ

25.05.2019, 16:51
«Ձայնը.Երեխաներ» վոկալի շոուի վեցերորդ եթերաշրջանի բոլոր ֆինալիստները հաղթող են ճանաչվել:
Ռոբերտ Բագրատյանը, Միխայիլ Գրիգորյանը և 7 ուրիշ ֆինալիստներ`«Ձայնը.Երեխաներ» շոուի հաղթողներ
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ձայնը.Երեխաներ» վոկալի շոուի վեցերորդ եթերաշրջանի բոլոր ֆինալիստները հաղթող են ճանաչվել ծրագրի հատուկ թողարկման շրջանակում նրանից հետո, երբ Ալսուի դուստր Միկելա Աբրամովայի հաղթանակն անվավեր է ճանաչվել` մասնակիցներից մեկի անունով կարճ հաղորդագրության ավտոմատ ուղարկման բացահայտումից հետո:Այդ մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նախօրեին Առաջին ալիքի եթերում ասել է ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը:

«Մենք այս ձևաչափը հնարած մարդկանց` Talpa ընկերության հետ քննարկել ենք բոլոր հնարավոր տարբերակները: Եվ հասկացել ենք, որ այդ իրավիճակում չենք կարող կրկնակի քվեարկություն անցկացնել: Խոստովանելով, ար դա «Ձայնի» պատմության ամենաուժեղ եզրափակիչներից մեկն էր, նախագծի հաղթողներ են դառնում Երժան Մաքսիմը, Նինո Չեսները, Վալերի Կուզակովը, Ռենատա Տաիրովան, Ռոբերտ Բագրատյանը, Անաստասիա Սիսաուրին, Միխայիլ Գրիգորյանը, Մարիամ Աբդելկադերը և Միկելա Աբրամովան»,- ասել է Էրնստը:

Էրնստը եզրափակչում կատարվածը սուտ է անվանել: «Յուրաքանչյուրն իրավունք ուներ արձագանքել այնպես, ինչպես արձագանքել է: Յուրաքանչյուրն իրեն խաբված կարող էր զգալ: Մենք նույն կերպ էինք մեզ զգում: Եվ, հավանաբար, քչերն էին հավատում, որ մեր քննությունն ինչ-որ բան կփոխի»,- նկատել է նա:

Նա ողջունել է բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթել նրանց: -0-