+10
Եղանակը Երևանում
Հայ

Reddit-ի հիմնադիր Օհանյան. «Խոստումը» ֆիլմը կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15:17
13 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ գործարար, Reddit հարթակի հիմնադիրներից մեկը` Ալեքսիս Օհանյանը ևս միացել է հոլիվուդյան «Խոստումը» (The Promise) ֆիլմի պրոմո-արշավին:

«Հուսանք, որ այս էպիկական ֆիլմը կբարձրացնի իրազեկվածությունը և կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը», - գրել է Օհանյանը Facebook-յան իր էջում Լոս Անջելեսում կայացած ֆիլմի փակ պրեմիերայից հետո:

Նա շնորհակալություն է հայտնել ֆիլմի համար ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանին (մահացել է 2015 թ.-ին) և ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին:
 


«Պատիվ եմ համարում ներկա գտնվել ֆիլմի լոսանջելեսյան ցուցադրությանը իմ հերոսներից մեկի` 95-ամյա պապիկիս Ջոն Օհանյանի հետ», - գրել է Օհանյանը:

Նա բարգավաճում է մաղթել աշխարհասփյուռ հայ ժողովրդին: «Նրանք չկարողացան ոչնչացնել մեզ և չեն ստիպի լռել», - գրել է Օհանյանը:

«Խոստումը» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է կունենա ապրիլի 21-ին, իսկ Հայաստանում` ապրիլի 27-ին:

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած սիրո պատմություն:

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից 2015 թ.–ին։

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ