Աֆրիկյանների վերականգնված տունը նոր տեսք կունենա. «Հին Երևան» նախագծի հեղինակ

05.12.2014, 18:35
Աֆրիկյանների տունը կվերականգնվի «Հին Երևան» ծրագրի շրջանակներում, հայտարարեց նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը։
Աֆրիկյանների վերականգնված տունը նոր տեսք կունենա. «Հին Երևան» նախագծի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին արդյունավետ բանակցային գործընթացի աննախադեպ օրինակ է, ուրբաթ Երևանում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը նվիրված  սեմինարի ընթացքում։

ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին վավերացրեց ԵՏՄ–ին երկրի միանալու պայմանագիրը։

Վալովայան շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` վերջին 1,5 տարվա ընթացքում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար` նշելով, որ 2013 թ.–ի դեկտեմբերի 24–ին «ճանապարհային քարտեզի հաստատումից հետո մինչև Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրումը մեկ տարուց քիչ ժամանակ է անցել։

«Սա աննախադեպ սեղմ ժամկետներ են` հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանն առաջինն էր,և նրա օրինակով մշակվեցին ԵՏՄ–ին պետությունների միացման ալգորիթմերը, սխեման, ըստ որի` պետություններ ևս հետագայում կմիանան ԵՏՄ–ին», – ասաց Վալովայան։

Նրա խոսքերով` 2014 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման համար բավականին հետաքրքիր էր, քանի որ հաջողվեց իրականացնել երկու կարևոր ուղղություն` ստորագրվեց ԵՏՄ–ի մասին պայմանագիրը, ինչը «դարձավ մեծ և բարդ աշխատանքի արդյունք»։

Նա նշեց, որ ստեղծվել է փաստաթուղթ, որը հիմք կդառնա եվրասիական ինտեգրացիոն նախագծի հետագա զարգացման համար, և առաջիկա 15 տարին կորոշեն զարգացման հիմնական ուղղությունները։

Ավելի վաղ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին Մինսկում կայացած պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ միասիան դառնում է ԵՏՄ–ի լիիրավ մասնակից, որը կսկսի գործել 2015 թ.–ի հունվարի 1–ից։–0–