ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

14.07.2025, 10:05
Հուլիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Ինչպես հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը, այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։