«Okean Elzy»-ն համերգով հանդես կգա Երևանում

17.03.2016, 16:40
Ուկրաինական «Okean Elzy» ռոք խումբը համերգով հանդես կգա Երևանում։
 «Okean Elzy»-ն համերգով հանդես կգա Երևանում
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինական «Okean Elzy» ռոք խումբը համերգով հանդես կգա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «ԱՌԿԱ Style»–ին հայտնեց համերգի կազմակերպիչ Mezzo Production ընկերության տնօրեն Անի Սաղոյանը։

Ավելի վաղ ասվել էր, որ «Okean Elzy»–ն պետք է համերգ տար Երևանում 2016 թվականի ապրիլի 25–ին։ Կազմակերպիչն Azd production–ն էր։ «Okean Elzy»–ն (ուկրաինական անվանումը` «Океан Ельзи») ուկրաինական ռոք խումբ է, որը տարբեր ժանրերում է հանդես գալիս։ Խումբը ստեղխվել է 1994 թվականի հոկտեմբերի 12–ին Լվովում։ Խմբի մենակատարը Սվյատոսլավ Վակարչուկն է։ -0-