Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը՝ Ֆիլիպ Կիրկորովի հայրը

18.03.2025, 23:22
92 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը՝ Ֆիլիպ Կիրկորովի հայրը
Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը՝ Ֆիլիպ Կիրկորովի հայրը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ 92 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը՝ Ֆիլիպ Կիրկորովի հայրը։

«Ես այլևս երեխա չեմ։ Այսօր՝ 2025 թվականի մարտի 18-ին, ժամը 15:37-ին, հայրս՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, հեռացել է կյանքից, բայց սրտիցս երբեք չես հեռանա։ Գնահատեք մտերիմների հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը», – գրել է Ֆիլիպ Կիրկորովը Instagram–ի իր էջում։