Ջոն Մալկովիչը կխաղա Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակությունում

31.05.2016, 11:45
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը կխաղա Աննա Մելիքյանի «Սիրո մասին 2» ֆիլմում։
Ջոն Մալկովիչը կխաղա Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակությունում
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը կխաղա Աննա Մելիքյանի «Սիրո մասին 2» ֆիլմում։

«Մեր հաջորդ ալմանապը նույնն է, դասախոսություն, հինգ նովել սիրո մասին, բայց այժմ դրանք կնկահարանեն տարբեր ռեժիսորներ»,– պատմել է Մելիքյանը կինոնախագծերի պաշտպանության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Օսկարի» կրկնակի նոմինանտ Ջոն Մալկովիչը («Վտանգավոր կապեր», «Ընթերցելուց հետո այրել») կկատարի դասախոսի դերը, ով պատմում է ամուսնական սերը պահպանելու մասին, ինչպես նաև Ինգեբորգա Դապկունայտեի հետ կխաղա Ռեզո Գիգինեիշվիլիի նովելում։

Մելիքյանի «Սիրո մասին» առաջին ալմանախը «Ոսկե արժիվ» մրցանակի է արժանացել 2015 թվականի «լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում։ -0-