Hortus Musicus-ի համերգի օրը տեղափոխվել է

19.04.2018, 13:58
Տեղափոխվել է էստոնական «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգի օրը Զվարթնոց տաճարում, որը նախատեսված էր ապրիլի 20-ին:
Hortus Musicus-ի համերգի օրը տեղափոխվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Տեղափոխվել է էստոնական «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգի օրը Զվարթնոց տաճարում, որը նախատեսված էր ապրիլի 20-ին:

Ինչպես «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները, ապրիլի 20-ից Հայաստանին մոտեցող ցուրտ օդային հոսանքի պատճառով, ինչի հըետևանքով հանրապետության տարածքում սպասվում են անձրևներ և ուժեղ քամի, համերգը տեղափոխվում է հունիսի 16-ին: Անցկացման վայրը, ժամն ու ծրագիրը մնացել են անփոփոխ:

«Հորտուս Մուզիկուս էստոնական անսամբլն առանձնահատուկ երաժշտական գործիքներով հանդես կգա վաղ շրջանի, ինչպես նաև միջնադարյան և վերածննդի դարաշրջանի երաժշտության մի շարք գործերով՝ գրված եվրոպացի կոմպոզիտորների կողմից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:–0–