Հայտնի է դարձել «Դովլաթով» ֆիլմի գլխավոր դերակատարի անունը

02.09.2016, 20:48
«Դովլաթով» կենսագրական ֆիլմի ստեղծողները հայտնել են գլխավոր դերակատարի անունը:
Հայտնի է դարձել «Դովլաթով» ֆիլմի գլխավոր դերակատարի անունը
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» կենսագրական ֆիլմի գլխավոր դերը կկատարի սերբ դերասան Միլան Մարիչը, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով խմբագրությունում ստացված մամուլի հաղորդագրությանը:

Դերասանի անունը մինչ օրս գաղտնի էին պահում:

Հայաստանը կարող է միանալ «Դովլաթով» ֆիլմի նկարահանումներին>>

Մարիչի խոսքով, ինքը չի ցանկացել պատկերել գրող Սերգեյ Դովլաթովին, այլ ձգտել է ընկղմվել նրա զգայական վիճակի մեջ և փորձել վերապրել գրականագետի կասկածներն ու վախերը:

«Մարիչը հսկայական աշխատանք է կատարել և նկարահանումների չորս ամսվա ընթացքում վերածննդի մի ամբողջ ուղի է անցել՝ ընկղմվելով XX դարի 70-ականների սկզբների մթնոլորտ», — ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին է պատմել ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Սավելևը, Դովլատովի և Մարիչի ընդհանրությունը «փխրունության և արիության, ազարտի և ներքին ցավի համադրությունն է»: Նա ընդգծել է, որ դերասանի ընտրությունը բարդ է կայացել՝ անհրաժեշտ էր ընտրել մի մարդու, ով ընդունակ կլիներ փոխանցել գրողի խարիզման և չհիասթափեցնել նրա տաղանդը գնահատողներին:

Սյուժեի կենտրոնում Սերգեյ Դովլաթովի կյանքի չորս օրերն են: Այն ներկայացնում է փոխհարաբերություններն ընտանիքում, դստեր հետ, հրապարակվելու մասին, ու թե ինչպես ոչինչ չի ստացվում, զրույցները Բրոդսկու հետ, որոշ արկածների մասին:

Բրոդսկուն խաղում է Արթուր Բեսչաստնին, Դովլաթովի կնոջը` օտարերկրացի դերասանուհի: Հայտնի է, որ ֆիլմում դերեր են խաղալու Ելենա Լյադովան, Անտոն Շագինը, Սվետլանա Խոդչենկովան: