450.73
4.31
429.14
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)

20:11
27 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդեսայում։

Ֆլեշմոբի ընթացքում հազարավոր մարդիկ միաժամանակ կընթերցեն օդեսցի գրողների ստեղծագործությունների հատվածներ։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց նախագծի հեղինակներից մեկը` էստոնացի գործարար Մեէլիս Կուբիտսը, ֆլեշմոբի նպատակն ընթերցանության զանգվածայնացումն է, օդեսցի գրողներին աշխարհին ներկայացնելը և Օդեսայի` բազմամշակութային լինելը ցույց տալը։

«Գործողությունը կշարունակվի մոտ երեսուն րոպե` հարյուրավոր, նույնիսկ հազարավոր մարդիկ Օդեսայի փողոցներում տարբեր լեզուներով միաժամանակ կկարդան օդեսցի գրողների ստեղծագործությունների հատվածներ»,– ասաց Կուբիտսը։

Նրա խոսքով, այս պահին նախագծին միացել են ավելի քան 20 լեզուների կրողներ, բայց հեռանկարում կարող են ավելի շատ լինել, չէ՞ որ, օրինակ, Իլֆ և Պետրովի «12 աթոռ» վեպը թարգմանվել է ավելի քան վեց տասնյակ լեզուներով։

Արդեն հիմա հայտնի է, որ «Օդեսային ընթերցելու են» ուկրաիներեն, ռուսերեն, մոլդովերեն, հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, վրացերեն, էստոներեն, իսպաներեն, լիտվերեն, հունարեն և այլ լեզուներով։ Ընդ որում` կհնչեն հատվածներ ոչ միայն նախորդ դարի, այլ նաև ժամանակակից գրողների ստեղծագործություններից։


«Ամենակարևորը, թերևս, այն է, որ Օդեսան Երկիր մոլորակի վրա լավագույն վայրն է նման միջոցառում անցկացնելու համար։ Այստեղ իրենց քաղաքը սիրող մարդկանց կրիտիկական զանգված է հավաքված և, ինչպես ասում են, կարդալու բան կա»,– ասաց Կուբիտսը։

Նա նշեց, որ քաղաքային իշխանությունների վերաբերմունքը նմանատիպ միջոցառումների անկացման նկատմամբ միշտ դրական է եղել։ Նախագծի հեղինակն ավելացրեց, որ միջոցառմանը գրանցվել պետք չէ` բավական է վերցնել օդեսցի գրողի սիրած գիրքը ցանկացած լեզվով։

Ակցիան անցկացնում են` Օդեսցիների համաշխարհային ակումբը, Օդեսայի գրական թանգարանը, քաղաքային և տեղի ինքնակառավարման մարմինները։ Ֆլեշմոբին ներկա կլինեն հայտնի օդեսցիներ, քաղաքի բարեկամներ, լրագրողներ տարբեր երկրներից և օդեսցի գրողներ, դերասաններ, երաժիշտներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ