Հայազգի գրողի վեպի հիման վրա նկարահանված թրիլերն առաջատար է «Սեզարի» անվանակարգերում

25.01.2017, 21:12
Հոլանդացի ռեժիսոր Փոլ Վերհովենի «Նա» հոգեբանական թրիլերն առաջադրված է «Սեզար» մրցանակի:
Հայազգի գրողի վեպի հիման վրա նկարահանված թրիլերն առաջատար է «Սեզարի» անվանակարգերում
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հոլանդացի ռեժիսոր Փոլ Վերհովենի (Paul Verhoeven) «Նա» հոգեբանական թրիլերն առաջադրված է «Սեզար» մրցանակի 11 անվանակարգերում։

Ինչպես հայտնում է daily.afisha.ru–ն, այն հավակնում է լավագույն ֆիլմ և ռեժիսուրայի համար մրցանակ ստանալուն։

Հայտնի ռեժիսորի ֆիլմը նկարահանվել է ֆրանսահայ գրող Ֆիլիպ Ջիանի համանուն վեպի հիման վրա։ Առաջին մեծ հաջողությունը նա ունեցել է «37˚2 le matin» էկրանավորված վեպի համար, որը թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով։

Ֆրանսիայի կինեմատոգրաֆիկ արվեստների և տեխնիկայի ակադեմիան շնորհում է «Սեզար» մրցանակը 1976 թվականից։ 2017 թվականին մրցանակաբաշխությունը կանցկացվի Փարիզում փետրվարի 24–ին։ -0-