Հայաստանի առաջադրած «Երկրաշարժ» ֆիլմը չի ընդգրկվել Օսկարի լոնգ–լիստում

12.10.2016, 20:05
Հայաստանի ազգային կինոակադեմիայի առաջադրած «Երկրաշարժ» ֆիլմն «Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխության «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգի համար չի ընդգրկվել հիմնական ցուցակում։
Հայաստանի առաջադրած «Երկրաշարժ» ֆիլմը չի ընդգրկվել Օսկարի լոնգ–լիստում
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային կինոակադեմիայի առաջադրած «Երկրաշարժ» ֆիլմն «Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխության «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգի համար չի ընդգրկվել հիմնական ցուցակում։

Կինեմատոգրագիկ արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան հրապարակել է 85 ֆիլմերից բաղկացած ռեկորդային ցուցակ, որոնք կարող են հավակնել Օսկարի կոմիտեի դիտարկմանը։ Համեմատության համար, 2014 թվականին ներկայացվել էր 83 ֆիլմ։

Օտար լեզվով ինը ֆիլմերից բաղկացած շորթ լիստը կհրապարակվի դեկտեմբերի վերջին, իսկ հավակնորդ հինգ ֆիլմերի ցուցակը` հունվարի 24–ին, երբ հայտնի դառնան «Օսկարի» բոլոր հավակնորդները։

«Օսկարի» լոնգ լիստում ընդգրկվել են Էստոնիայի, Վրաստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ֆիլմերը։

«Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի փետրվարի 26–ին։ -0-