Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
22.02.2017,
15:43
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում օսկարակիր Սյուզան Սարանդոնի հետ։
Ինչպես հայտնում է Meatpacking Productions ընկերության մամուլի ծառայությունը, ռեժիսոր Արթուր Բալդերի ֆիլմի նկարահանումներն արդեն մոտենում են ավարտին։ Ժապավենի պրոդյուսերը Դևիդ Շարանն է (Նյու Յորք)։
Վավերագրական ֆիլմում նկարահանվում են նաև «Բուրգի» աստղ Էշլի Հինշոուն, թոփ մոդել Հիլարի Ռոդան, ոսկերչական զարդերի դիզայներ Մորգան Շարան և այլք։
Ամերիկահայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Սկսել է նկարել 5 տարեկանում։ Առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է, երբ նա 10 տարեկան էր։ Ցուցահանդեսում ներկայացվել են 102 նկար յուղաներկով, որոնք նաև ցուցադրվել են Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում և ԱՄՆ–ում։

1993-1999 թվականներին Ձիթողցյանը սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև ուսումը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d’Art du Valais–ում, 2002 թվականին ստացել է բակալավրի կոչում։ 2005 թվականին ստացել է հասարակական ոլորտի արվեստի մագիստրոսի (MAPS) աստիճան, 2009 թվականից բնակություն է հաստատել Նյու Յորքում։ -0-