ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
Համարն ուղեկցվել է 2014 թվականի «Փառքի րոպեի» դափնեկիր, վրացի Վախթանգի երաժշտական կատարմամբ:
Ժյուրիի անդամներից Ռենատա Լիտվինովան ասել է, որ առաջին պան ստիպել է նրան հիանալ: Իսկ Սերգեյ Սվետլակովն ամբողջական է անվանել ելույթը՝ «այո» ասելով տղաներին: Սերգեյ Յուրսկին նույնպես գովեստի խոսքեր է ուղղել համարին, բայց ձեռնպահ է մնացել քվեարկելուց:
Վլադիմիր Պոզներն իր հերթին գոհունակություն է արտահայտել հայ-վրացական բարեկամության առիթով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում