Հայ դաշնակահար Արմեն–Լևոն Մանասերյանը` Ֆրանսիայի հեղինակավոր երաժշտական մրցույթի հաղթող
07.11.2016,
19:13
Մեր հայրենակիցը դարձել է Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված հեղինակավոր երաժշտական մրցույթի հաղթող։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 23–ամյա հայ դաշնակահար միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Արմեն-Լևոն Մանասերյանն արժանացել է «Concours International de Piano Nice Côte d’Azur» դաշնակահարների 9-րդ միջազգային մրցույթի Առաջին մրցանակի և Գավաթի, հայտնում է Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
2016 թվականի հոկտեմբերի 24-29-ին Ֆրանսիայում անցկացված մրցույթը նվիրված էր Նիսի ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր, հայտնի դաշնակահար Սիմոն Դելբեր-Ֆևրիեի հիշատակին:
Մրցույթը համախմբում էր տարբեր երկրների և դպրոցների` շուրջ 30 երաժիշտ-կատարողների, բայց մեր հայրենակիցն իր վարպետությամբ առաջ անցավ մրցույթի մասնակից մի քանի տասնյակ երաժիշտներից։

«Ես արժանացա դափնեկրի դիպլոմի և 1-ին մրցանակին՝ համապատասխան գավաթին։ Գալա համերգի համար կազմակերպիչները խնդրեցին, որ կատարեմ Արամ Խաչատրյանի «Տոկատան»,– պատմել է երաժիշտը Orer.eu–ին տված հարցազրույցում։ Արմեն–Լևոնի խոսքով, այդ ստեղծագործությունը շատ էին հավանել, իսկ Ժյուրիի նախագահ Գաբրիել Տաչինոն ծանոթ էր այս գործին, նույնիսկ ինքն այն մի ժամանակ կատարել էր։ Բայց ժյուրիի անդամներից որոշներն առաջին անգամ էին ունկնդրում գործը։
Պետք է նշել, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ` Ֆրանսիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից:
Արմեն-Լևոն Մանասերյանն ավարտել է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը (պրոֆեսոր` Շուշանիկ Բաբայանի դասարան) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆեսոր` Սերգեյ Սարաջյանի դասարան), այժմ շարունակում է ուսումը Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում (պրոֆեսորներ Էթիեն Ռապպեի և Ֆրանսուա Տիրիի դասարաններում)՝ համատեղելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան:
Երիտասարդ դաշնակահարը մասնակցել է արտերկրում կայացած մի շարք հեղինակավոր նախագծերի, այդ թվում` 2012 թվականին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԱՊՀ մասնակից երկրների 7-րդ երիտասարդական «Դելփյան խաղերին» արժանացել է բրոնզե մեդալի: 2014 թվականին մասնակցել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացած «Մոցարտեում» ամառային ակադեմիայի վարպետության դասերին և այլն: -0-