Հանճարեղ հայ կոմպոզիտորի կիսանդրին տեղադրվել է Մոսկվայի կոնսերվատորիայում
03.02.2017,
15:17
Արամ Խաչատրյանի քանդակը նվիրաբերվել է Պ.Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիային: Այն տեղադրել են ուսումնական հաստատության Մեծ սրահի նախասրահում:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Արամ Խաչատրյանի քանդակը նվիրաբերվել է Պ.Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիային: Այն տեղադրել են ուսումնական հաստատության Մեծ սրահի նախասրահում:
Քանդակը ստեղծել է Մոսկվայի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Միքայել Սողոյանը: Նվիրաբերողն է Արմեն Սադղյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր ակնառու կոմպոզիտորները, դիրիժորները, կատարողները մարմնավորում են արդեն տարբեր երկրների ընդհանուր պատմությունը, սակայն, այդուհանդերձ, այնպիսի համագործակցության օրինակ են, որը պետք է մեզ միավորի մեր ներկայում և ապագայում», - հանդիսության ժամանակ նշել է ՌԴ մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին:
Երկու երկրների մշակույթների սիմվոլիկ միավորումը մատնանշելու է նաև այն փաստը, որ Խաչատրյանի` ծրագրի շրջանակում ստեղծված երկրորդ կիսանդրին կտեղադրվի Երևանում: «Մեկ շաբաթ առաջ Արամ Իլյիչի կիսանդրին տեղափոխվել է Երևան և կբացվի հունիսի 6-ին, կոմպոզիտորի ծննդյան օրը», - հայտնել է քաղդակի հեղինակը:
Սողոյանի խոսքով նախագծի գաղափարի ոգեշնչողը Դենիս Մացուևն է: Նա նաև ներկա է գտնվել կիսանդրու փոխանցման արարողությանը: «Այնպես համընկավ, որ մենք Ալեքսանդր Սլադկովսկու հետ (գեղարվեստական ղեկավար, Թաթարստանի Հանրապետության Պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր. ՏԱՍՍ) այստեղ համերգ ունենք, և իհարկե Ալեքսանդր Վիտալյևիչը հարգանքի տուրք կմատուցի և անակնկալ կպարգևի` նվիրված հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին», - նշել է երաժիշտը:
Արամ Խաչատրյանը (1903 - 1978) ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), 20-րդ դարի ամենաճանաչված կոմպոզիտորներից, դիրիժոր: Խաչատրյանը 3 բալետի, 3 սիմֆոնիայի, 6 համերգի և վոկալ, խմբակային, գործիքային և ծրագրային երաժշտության հսկայական ստեղծագործությունների հեղինակ է, գրել է երաժշտություն ֆիլմերի և թատերական բեմադրությունների համար, ինչպես նաև ՀԽՍՀ-ի պետական օրհներգի երաժշտության հեղինակն է:
Արժանացել է մի շարք պարգևների և կոչումների, այդ թվում, Սոցիալիստական աշխատանքի հերոսի (1973), Լենինյան մրցանակի (1959)՝ «Սպարտակ» բալետի համար, Ստալինյան մրցանակի (1941, 1943, 1946, 1950) և ԽՍՀՄ պետական մրցանակի (1971)։ Արամ Խաչատրյանը Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտն էր և վաստակավոր պրոֆեսորը: -0-