Էրոս Ռամազոտին առաջին անգամ համերգ կտա Երևանում

16.11.2015, 19:53
Իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտին առաջին անգամ համերգ կտա Երևանում «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակում:
Էրոս Ռամազոտին առաջին անգամ համերգ կտա Երևանում
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտին առաջին անգամ համերգ կտա Երևանում «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին համերգի կազմակերպիչները։

Ելույթը կկայանա 2016 թվականի ապրիլի 26–ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ռոմանտիկ բալադի արքան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել զգացմունքային երգերի անկեղծ կատարման շնորհիվ։

Ռամազոտիի երգերը մեկ անգամ չէ, որ գլխավորել են Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Շվեդիայի և ԵՎրոպայի ու աշխարհի բազմաթիվ երկրների երաժշտական հիթ–շքերթները։

Նա ելույթ է ունենում աշխարհի ամենահեղինակավոր համերգային բեմերում, նրա սկավառակները վաճառվում են բազմամիլիոն տպաքանակներով, նա ամենահեղինակավոր և երաժշտական մրցանակների և պարգևների դափնեկիր է։

Ռամազոտին գործակցում է առաջին մեծության աստղերի` Շերի, Թինը Թըրների, Անդրեա Բոչելիի, Անասթեյշայի, Ռիքի Մարտինի, Ադրիանո Չելենտանոյի հետ, աշխատել է այնպիսի հայտնի վարպետների հետ, ինչպիսիք են Լուչիանո Պավարոտին և Ջո Քոքերը։ -0-