Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)

03.12.2017, 14:43
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
 Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում և անցան կիսաեզրափակիչ:

Մասնակիցներն արժանացան դահլիճի բուռն ծափահարություններին` չնայած ելույթի որոշ անճշտություններին, գրում է НТВ-ն: Իսկ ժյուրիի անդամ Կրիստինա Կրետովան նույնիսկ ոտքի կանգնեց` զույգին ծափահարություններով ողջունելու համար:

Загружается новость ... "Право"

Զույգին եկել էր խրախուսելու երգչուհի Յուլիանա Կարաուլովան, ում կոմպոզիցիայի ներքո այն պարում էր:

«Ուզում եմ ասել` կեցցե´ք: Շատ էի անհանգստանում, երբ հետևում էի ձեզ: Ինձ համար արտիստի մոտ գլխավորն էմոցիաներն են, դրանք դուք ունեիք, և դա հիանալի է»,- ասել է նա: -0-