Մացուևն իր հոբելյանին ֆուտբոլի գնդակ և կիմոնո է ստացել

15.06.2015, 21:21
Հայտնի դաշնակահար Դենիս Մացուևը «ՌԻԱ Նովոստիին» պատմել է ամենաօրիգինալ նվերների մասին, որ ստացել է մի քանի օր առաջ տոնած հոբելյանի առթիվ։
Մացուևն իր հոբելյանին ֆուտբոլի գնդակ և կիմոնո է ստացել

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դաշնակահար Դենիս Մացուևը «ՌԻԱ Նովոստիին» պատմել է ամենաօրիգինալ նվերների մասին, որ ստացել է մի քանի օր առաջ տոնած հոբելյանի առթիվ։

Դենիս Մացուևը հունիսի 11–ին տոնել է 40–ամյա հոբելյանը։ Այդ օրը նա Ճապոնիայում հյուրախաղերի էր։

«Ժամը 00։01–ին հյուրանոցի իմ համարում ֆուտբոլի գնդակ հայտնվեց, որի վրա գրված էր` «Դենիս Մացուև – 40»։ Ընդհանրապես շատ նվերներ և զանգեր եղան։ Առաջին անգամ էր, որ ծննդյանս օրը նշում էի տնից դուրս` Տոկիոյի հյուրախաղերի ընթացքում»,– պատմել է Մացուևը երկուշաբթի երեկոյան Չայկովսկու անվան մրցույթի բացումից առաջ։ Նրան գնդակը նվիրել են ճապոնացի երկրպագուները։

Դաշնակահարն ավելացրել է նաև, որ դիրիժոր Յուրի Տեմիրկանովն իրեն կիմոնո է նվիրել։ Բացի այդ, Չայկովսկու անվան մրցույթի բացումից առաջ, որն անցկացվում է Մոսկվայի Կոնսերվատորիայում երկուշաբթի երեկոյան, դաշնակահարին մեկ անգամ չէ, որ մոտեցել են ընկերներն ու գործընկերները շնորհավորանքներով և նրան նվերներ մատուցել։ -0-