414.89
4.78
386.52
+27
Եղանակը Երևանում
Հայ

Մնջախաղի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Ծաղկաձորում օգոստոսի 10–ին

17:52
08 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի օգոստոսի 10–ին Ծաղկաձոր առողջարանային քաղաքում, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց փառատոնի գործադիր տնօրեն, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր փառատոնն արժանի տեղ է զբաղեցրել միջազգային փառատոների շարքում, և փառատոնի նկատմամբ հետաքրքրություն են հայտնում տարբեր երկրների կոլեկտիվներ։ Փառատոնը ավանդաբար կանցկացվի Ծաղկաձորում, կմեկնարկի օգոստոսի 10-ին և կավարտվի 15–ին»,– ասաց Դադասյանը։ Ըստ նրա, այս տարի ելույթ կունենան Հայաստանի, Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Թաիլանդի արտիստները։

«Ավելի վաղ ծրագրվում էր, որ այս տարի փառատոնին կմիանան նաև արտիստներ Իսպանիայից և Վրաստանից, սակայն վերջին պահին նրանք խնդիրներ ունեցան և չեն մասնակցի մեր փառատոնին»,– ասաց փառատոնի տնօրենը։ Դադասյանն ավելացրեց, որ փառատոնի ծրագիրը բազմազան է լինում։ Մասնավորապես, փառատոնին կմասնակցեն` ճապոնացի հայտնի դերասան Մակոտո Ինոուեն, կատակերգուների ինտերակտիվ դուետը Թաիլանդից, արտիստներ Իրանից, ովքեր առաջին անգամ կժամանեն Հայաստան` փիլիսոփայական ներկայացումով, ֆրանսիացի միմոսը` հետաքրքիր և յուրահատուկ ծրագրով, կատակերգուների դուետը Գերմանիայից։

«Տարեցտարի մեր հանդիսատեսի մակարդակն ավելի է բարձրանում, և դա շատ կարևոր է մեզ համար, քանի որ մենք աշխարհին ենք ներկայացնում հայկական մշակույթը»,– ավելացրեց Դադասյանը։

Փառատոնի տնօրենը հայտնեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես փառատոնն անցկացնելու համար պետությունը 8 մլն դրամ (19,3 հազար դոլար) է հատկացրել։

Առաջին անգամ Մնջախաղի միջազգային փառատոնն անցկացվել է 2008 թվականին, իսկ 2010 թվականից կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը։

Փառատոնի անցկացմանն օժանդակում է Հայաստանի մշակույթի նախարարությունը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ