+20
Եղանակը Երևանում
Հայ

Աշխարհահռչակ ջազ-երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը ոգեշնչված է Ղարաբաղում կայանալիք համերգով

16:43
26 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ջազ-երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը (Datevik Hovanesian) ոգեշնչված է Ստեփանակերտում հուլիսի 2-ին կայանալիք համերգով:

«Վաղուց չեմ եղել Ղարաբաղում և սկզբից Ստեփանակերտում համերգ ունենալու առաջարկն ընդունեցի առանց հատուկ ոգևորության՝ հաշվի առնելով Երևանից մինչև ԼՂՀ վեցժամյա ճանապարհը: Սակայն իմ ամուսինը հիշեցրեց ինձ, թե ինչ հիանալի է Ղարաբաղը, և ես հիմա ոգևորությամբ սպասում եմ համերգին», - ասել է երգչուհին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով՝ սա կլինի իր առաջին համերգը ԼՂՀ-ում երաժշտական գործունեության ողջ պատմության ընթացքում:

Հունիսի 28-ին երգչուհին համերգ կտա Երևանի Yans Music Hall-ում, հունիսի 30-ին՝ Գյումրու դրամատիկական թատրոնում:

Հայաստանում և ԼՂՀ-ում Հովհաննիսյանի համերգային շրջագայությունը կավարտվի հուլիսի 4-ին Երևանում` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգով:

Տաթևիկ Հովհաննիսյանը մեծացել է երաժիշտների ընտանիքում, փոքր տարիքում կատարել է հայկական ժողովրդական երգեր, այնուհետև հետաքրքրվել է ջազով: 1966 թ.-ին երգել է Հայկական ռադիո գազ-նվագախմբի հետ: 1974 թ.-ին երգչուհին ավարտել է Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դիրիժորա-երգչախմբային բաժինը:

1974–1978 թթ.-ին երգել է Հայաստանի Կոնստանտին Օրբելյանի պետական էստրադային նվագախմբում (1976 թ.-ին ելույթ է ունեցել Բելգրադում կայացած ջազի փառատոնին): 1977 թ.-ից հետո Հովհաննիսյանը մի քանի ջազային ծրագրեր է պատրաստել Իգոր Բրիլի, Տիյիտ Պաուլսի, Գունարս Ռոզենբերգի համույթների, դաշնակահար Միքայել Զաքարյանի հետ: Ելույթ է ունեցել բազմաթիվ հայկական փառատոններում:

1991 թ.-ին երգչուհին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ տասնամյակի վերջում սկսել է համերգնել տալ Ամերիկայում և Եվրոպայում Datevik անունով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ