415.24
4.83
386.52
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հոգևոր և համամարդկային արժեքների քննարկումներ և թեմատիկ ֆիլմերի դիտումներ են նախատեսվում Հայաստանում «Ֆրեսկո» փառատոնի շրջանակներում

15:35
03 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային կինոգործիչների ֆիլմերի դիտումներ, դրանցից հետո հոգևոր և համամարդկային արժեքների թեմաներով քննարկումներ են նախատեսված ժամանակակից արվեստի և հոգևոր կինոնկարների «Ֆրեսկո» փառատոնի շրջանակներում, որը կանցկացվի ամռանը Հայաստանում, լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն։

«Մենք նոր և շատ հետաքրքիր ձևաչափ ենք ընտրել. Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան Երևանում և մարզերում` բաց երկնքի տակ։ Միաժամանակ դրանք նախևառաջ ցուցադրություն-քննարկումներ կլինեն»,- ասաց Նազարենկոն հինգշաբթի ասուլիսի ժամանակ։ 

Նա նշեց, որ փառատոնի շրջանակներում ցուցադրություններն անվճար կլինեն` ավելացնելով, որ դա կնպաստի շփմանը տարեց և երիտասարդ, ինչպես նաև սահմանափակ կարողություններով մարդկանց միջև։ Դրան, նրա խոսքերով, պետք է օգնի նաև ստեղծված ոչ պաշտոնական մթնոլորտը։

«Ֆրեսկոյի» մեկնարկը նախատեսվում է 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին և կտևի տասը օր։ Ֆիլմերը կցուցադրվեն ամենամարդաշատ վայրերում` այգիներում, եկեղեցիների մոտ, Հայաստանի տեսարժան վայրերում։

Փառատոնի հոգևոր խորհրդական Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ հասարակության մեջ հոգևոր թեմաներով շփումների բացը լրացնելու անհրաժեշտություն կա։ 

«Մենք հոգևոր և մարդասիրական ֆիլմեր դիտելու, հոգևոր, համամարդկային արժեքների և բարոյական հարցերով քննարկումների տարբեր առիթներ ունեցել ենք։ Դրանից հետո աստիճանաբար ծնվել է փառատոն անցկացնելու գաղափարը»,- նշեց նա։--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ