Ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանի` ծաղկաթերթերով ստեղծված գործերի ցուցահանդեսը կբացվի մարտի 15-ին Երևանում

11.03.2014, 17:21
Հայաստանի ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանի` ծաղկաթերթերով ստեղծված գործերի անհատական ցուցահանդեսը կբացվի մարտի 15-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, հաղորդվում է հանրապետության մշակույթի նախարարության կայքում։
Ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանի` ծաղկաթերթերով ստեղծված գործերի ցուցահանդեսը կբացվի մարտի 15-ին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանի` ծաղկաթերթերով ստեղծված գործերի անհատական ցուցահանդեսը կբացվի մարտի 15-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, հաղորդվում է հանրապետության մշակույթի նախարարության կայքում։

Հայկական տարազներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսին  կներկայացվեն Նունե Խաչատրյանի ծաղկաթերթերով ստեղծված աշխատանքները՝ 32 հայկական տարազ, ինքնադիմանկարներ և թեմատիկ հորինվածքներ:

Ժողովրդական վարպետը կներկայանա նաև «Ծաղկանուն» զարդերի հավաքածուով: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 20-ը:

Նունե Խաչատրյանը ծնվել է 1967 թվականին, Երևանում: 1983-1984 թթ. հաճախել է Երևանի Պիոներ պալատի նկարչական խմբակը: 1984-1986 թթ. սովորել է Երևանի N 8 Գեղարվեստատեխնիկական ուսումնարանի հախճապակու բաժնում, աշխատել «Գայանե» կոոպերատիվի գունավոր ապակու արտադրամասում՝ որպես նկարիչ: 2006 թ. ստացել է ժողովրդական վարպետի կոչում:--0--