Մեդվեդևը դերասան Զելդինին համարում է ռուսական թատրոնի ասպետ

10.02.2014, 12:34
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Վլադիմիր Զելդինին 99–ամյակի կապակցությամբ` անվանելով նրան թատրոնի ասպետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությանը։
Մեդվեդևը դերասան Զելդինին համարում է ռուսական թատրոնի ասպետ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Վլադիմիր Զելդինին 99–ամյակի կապակցությամբ` անվանելով նրան թատրոնի ասպետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությանը։

«Ձեզ` փառահեղ դերասանին, մի քանի սերունդների կուռքին, իրավամբ, համարում են թատրոնի ասպետ։ 70 տարուց ավելի Դուք թագավորում ենք բեմահարթակում, ուրախացնում երկրպագուներին դրամատիկ տաղանդով և անհավանական երաժշտականությամբ, լիցքավորում եք նրանց Ձեր անսպառ էներգիայով։ Թատրոնում և կինոյում Ձեր խաղացած բոլոր դերերը վառ հետք են թողնում հանդիսատեսի սրտերում», – նշել է Մեդվեդևը։

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել արտիստին վարպետության, «փառահեղ կատարված դերերի և արվեստի նկատմամբ մեծ սիրո համար»` նշելով, որ շնորհավորանքին միացել է նաև իր տիկինը։–0–