411
5.11
388.18
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայ մեծագույն միկրոմանրանկարիչ Էդուարդ Տեր-Ղազարյանն ավելի քան 10 աշխատանք է ներկայացրել

17:51
30 Հունվարի 2012

Հայ նկարիչ, Գինեսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր Էդուարդ Տեր-Ղազարյանի բացառիկ միկրոմանրանկարները երկուշաբթի ներկայացվել են դպրոցականներին նվիրված մեկօրյա ցուցահանդեսի ընթացքում:

Ներկայացված աշխատանքների շարքում կարելի է նշել, օրինակ, «85 աշխատող փղեր մարդու մազի մեջ», «Դևիդ Կոպերֆիլդը զուգափայտի վրա», «Չարլի Չապլին», «Քարե ծաղիկներ»:
Հեղինակի խոսքով, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները, հիմնականում, կատարվել են մարդու մազի վրա և ասեղի անցքի մեջ:

«Ես սկսել եմ միրկոքանդակներ սռեղծել 16 տարեկանից: Իմ առաջին աշխատանքներից մեկը կատարվել է ցորենի հատիկի վրա»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Տեր-Ղազարյանը:
Մանրանկարչության վարպետը պատմեց, որ իր աշխատանքի ընթացքում միշտ փորձել է փոքրացնել իր մանրանկարների չաթերը: Այսպես, սկզբում նա օգտագործել է բրնձի ամբողջահատիկ, իսկ ժամանակի ընթացքում՝ միայն կեսը: 

Տեր-Ղազարյանն ավելացրեց նաև, որ, չնայած Հայաստանում ցուցահանդեսները հազվադեպ են անցկացվում, աշխարհում արդեն ցուցադրվել են նրա արդեն ավելի քան հազար միկրամանրանկարներ:
Տեր-Ղազարյանն ավելի քան հազար աշխատանք ունի: Նրա մանրանկարներ է նվիրել Ստալինին, Խրուշչովին, Խո Շի Մինին, Կաստրոյին, Գանդիին, Ռոքֆելերին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ-ին, Քլինթոնին և այլոց: Նկարչի շնորհիվ անցած դարի 70-ական թվականներին մանրանկարչությունում հայտնվեց նոր ճյուղ՝ շարժվող միկրոֆիգուրներ, որոնց առաջին նմուշները ցուցադրվել են 1975 թվականին Մոսկվայի Պոլիտեխնիկական թանգարանում:

Վարպետի աշխատանքները ցուցադրվել են հետխորհրդային տարածքի, Եվրոպայի և Ամերիկայի տարբեր թանգարաններում: Նկարչի՝ մանրադիտակների օգնությամբ 5 հազար անգամ մեծացման շնորհիվ ստեղծած ամենահայտնի ստեղծագործությունների թվում են՝ ուղտերի քարավանն ասեղի անցքում, թիթեռները կտրած մազի մեջ, սաքսոֆոնահարի ֆիգուրը կակաչի սերմի մեջ, խաչքար և Հիսուսի դիմապատկերը մետաղի կտորների վրա, վարդերի փունջ ձկան թեփուկներից և այլն:

Երաժիշտ, կոնցերտմեյստեր, երաժշտական գործիքների վարպետ, միկրոմանրանկարիչ, ծաղրանկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյանը ծնվել է 1923 թվականին, Երևանում: Նրա առաջին միկրոմանրանկարչական գործերը ցուցադրվել են 1974 թվականին՝ Երևանի ազգային  պատկերասրահում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ
19:03
11 Դեկտեմբերի 2022
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
19:46
05 Դեկտեմբերի 2022
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը (ՈՒՂԻՂ)
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը. ՈՒՂԻՂ
15:06
05 Դեկտեմբերի 2022
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը (ՖՈՏՈ)
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը. ՖՈՏՈ