Մաքարթնին կանդրադառնա «Բիթլզ» խմբի ռուս երկրպագուների խնդրանքին

05.12.2011, 17:11
Մաքարթնին կանդրադառնա «Բիթլզ» խմբի ռուս երկրպագուների խնդրանքին

Սըր Փոլ Մաքարթնիի՝ Մոսկվայում կայանալիք համերգի կազմակերպիչները երգչին կփոխանցեն հայտնի խմբի ռուս երկրպագուների կողմից քվեարկության արդյունքում ընտրված երգերը, որոնք երկրպագուները խնդրում են նախկին խմբի մասնակցին կատարել Մոսկվայում՝ դեկտեմբերի 14-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի» համալիրում կայանալիք ելույթի ժամանակ, ՌԻԱ Նովոստիին է հայտնել SAV Entertainment և «Ռուսական շոու կենտրոն» համերգի կազմակերպիչ ընկերությունների խմբերի ղեկավար Վլադիմիր Զուբիցկին:

«Մրցույթ է հայտարարվել, որի ժամանակ ռուս երկրպագուները Բիթլզ.ռու կայքում և սոցիալական ցանցերում ընտրել են այն երգերը, որոնք ցանկանում են, որպեսզի Մաքարթնին կատարի Մոսկվայում կայանալիք համերգին, բայց որոնք չկան On The Run շրջագայության ցուցակում»,- պատմել է Զուբիցկին:

Քվեարկության արդյունքում, որին մասնակցել է 25 հազար մասնակից, հինգ երգ է ընտրվել՝ Monkberry Moon Delight, Hope of Deliverance, Once Upon a Long Ago, Lovely Rita, Your Mother Should Know:
«Ըտրված երգերը հարյուր տոկոսով կհասնեն Փոլ Մաքարթնիին: Մենք կապ պհաստատենք նրա մենեջմենթի հետ, և կարծում եմ, որ դա հնարավոր կլինի, չնայած, իհարկե հարյուր տոկոսով ոչինչ չենք կարող երաշխավորել»,- ասել է Զուբիցկին:

Նա հիշեցրել է, որ նման պատմությունն արդեն տեղի է ունեցել 2008թ.-ին Կիևի համերգին: «Այն ժամանակ նա չի մերժել, այնպես որ մենք նույնպես հնարավորություն ունենք»,- ասել է նա: -0-