Նոյեմբերի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայ երիտասարդ երգիչների երկրորդ ամենամյա փառատոնը` HAYRENIQ - 2011

26.09.2011, 14:43
Նոյեմբերի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայ երիտասարդ երգիչների երկրորդ ամենամյա փառատոնը` HAYRENIQ - 2011
Նոյեմբերի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայ երիտասարդ երգիչների երկրորդ ամենամյա փառատոնը` HAYRENIQ - 2011

Նոյեմբերի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայ երիտասարդ երգիչների երկրորդ ամենամյա փառատոնը` HAYRENIQ – 2011, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները:

«Փառատոնի գլխավոր նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ երգիչներին հայտնել իրենց մասին, հետագա զարգացման համար պրոդյուսերների պրոֆեսիոնալ թիմի հետ ստեղծագործական միություն կնքնելու հնարավորություն ձեռք բերել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչները խոստանում են, որ Հայ երիտասարդ երգիչների երկրորդ ամենամյա փառատոնը` HAYRENIQ – 2011-ը, արմատապես տարբերվում է առաջին փառատոնից: «Այս անգամ ողջ հանդիսատեսին հիանալի շոու ծրագիր է սպասվում՝ փառատոնի մասնակիցները բեմում կկատարեն համաշխարհային հայտնի հիթեր, իսկ արդեն կայացած էստրադային աստղերը հյուրերին կուրախացնեն իրենց երաժշտական ստեղծագործություններով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Առաջին փառատոնը (գալա համերգը) տեղի ունեցավ 2010թ. նոյեմբերի 7-ին Մոսկվայի արվեստի տան դահլիճում, որտեղ երիտասարդ երգիչների հետ միասին իրենց կատարումները ներկայացրեցին էստրադային աստղեր և հայտնի պարային խմբեր:

Ծրագրի կազմակերպիչը և գլխավոր հովանավորն է «HAYRENIQ» ընկերությունը: -0-