Ռոբերտ Ստուրուան ազատվել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

17.08.2011, 13:46
Ռոբերտ Ստուրուան ազատվել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից
Ռոբերտ Ստուրուան ազատվել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան ազատվել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, հաղորդում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Ստուրուն Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլազ Ռուրուայի համապատասխան հրամանը: Օգոստոսի 9-ին ստորագրված հրամանի համաձայն՝ ռեժիսորն օգոստոսի 15-ից ազատվում է պաշտոնից:

Մշակույթի նախարարության տվյալների համաձայն՝ չորեքշաբթի մամուլի ասուլիս է նախատեսվում, որի ընթացքում կմեկնաբանվի նախարարի այս որոշումն, ինչպես նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնի հնարավոր լուծարման մասին տարածված տեղեկատվությունը:

Ստուրուան վերջին տարիներին կտրուկ քննադատության էր ենթարկում երկրի ղեկավարությանը:-0-