«Եվրատեսիլ 2011»-ի հայկական երգը կընտրվի փետրվարի 26-ին
«Եվրատեսիլ 2011» մրցույթի երգը, որով երգչուհի Էմմին կներկայանա միջազգային երգի մրցույթում, կընտրվի փետրվարի 26-ին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության եթերում, ասվում է հայկական Եվրատեսիլի պաշտոնական կայքում։
Հաղորդագրության համաձայն, ներկայացված 70 երգերից ժյուրին ընտրել է չորս լավագույնը՝ դրանք Վահրամ Պետրոսյանի, Ապրիկոտայի, Դեր Հովայի և գերմանացի Մարտին Քեսիցի ստեղծագործություններն են, որոնք և կհնչեն Հանրայինի եթերում։
Երգը, որը կկատարի հայ երգչուհին «Եվրատեսիլ 2011»-ում, կընտրվի հեռուսատդիտողների քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման հիման վրա՝ «50/50» հարաբերակցությամբ։
Հեռուսատհաղորդման հեռարձակումը ՀՀՀ-ում կսկսվի փետրվարի 26-ին տեղական ժամանակով 21։30-ին։
Էմմիին «Եվրատեսիլ 2011» մրցույթին ուղարկելու որոշումն առանց որևէ ազգային ընտրության ընդունվել է ՀՀՀ ղեկավարության կողմից։ -0