Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին նվիրված փառատոն կանցկացվի Երևանում

10.12.2010, 19:34
Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին նվիրված փառատոն կանցկացվի Երևանում

Հայ մեծանուն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին նվիրված փառատոն կանցկացվի Երևանում դեկտեմբերի 11-16-ը, ուրբաթ տեղեկացրեց համերգի կազմակերպիչներից մեկը՝ Հայաստանի երաժիշտների և կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

Ամիրխանյանը հայտնեց, որ «Սարյան ՖԵՍՏԸ» սկիզբ կդնի նմանօրինակ միջոցառումների մի շղթայի, և այսուհետ ամեն տարի կանցկացվեն հայ որևէ կոմպոզիտորի ստեղծագործությանը նվիրված համերգներ:

Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն իր հերթին ասաց, որ այդ փառատոնը գաղափարախոսական լուրջ հիմք ունի, որը կայանում է հայ կոմպոզիտորների ձեռքբերումների մասսայականացմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս:

«Սա մեզ համար, նախարարության համար ռազմավարական ուղղություն է: Այս և հաջորդ տարի մեր պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ մենք անպայման նշում ենք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը, այդպիսի պահանջ ենք դնում»,- ասաց նա:

Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ղազարոս Սարյանը հայ կոմպոզիտոր և մանկավարժ է, հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի որդին և հայտնի գրող Ղազարոս Աղայանի թոռը: Ղազարոս Սարյանը, լինելով հիմնականում սիմֆոնիկ ստեղծագործության կոմպոզիտոր, մի շարք կարևոր գործեր է գրել կամերային երաժշտության, ինչպես նաև մի քանի տասնյակ ֆիլմերի համար: Սարյանը բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը (1983) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը (1991): -0-