«Հայաստանի նոր անուններ» մանկական համույթը համերգ կտա Սոչիում

16.12.2008, 16:14
«Հայաստանի նոր անուններ» մանկական համույթը համերգ կտա Սոչիում

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի նոր անուններ» մանկական համույթը Հայաստանից Սոչի մեկնած մշակութային պատվիրակության այցի շրջանակներում երեքշաբթի միակ համերգը կտա Երգեհոնային և կամերային երաժշտության տանը, մամուլի ասուլիսին հայտարարել է քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների վարչության պետ Տատյանա Պուստովիտը։

«Հայաստանից ժամանած պատանի կատարողները, ովքեր դասական և ժողովրդական գործիքներ են նվագում, մեներգիչներն ու պարողները իրենց արվեստը կցուցադրեն Երգեհոնային և կամերային երաժշտության տանը»,- ասել է Պուստովիտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանի նոր անուններ» համույթը ստեղծվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո։

«Մեր համույթն օգնեց ապրել երեխաներին սարսափելի ողբերգությունից հետո»,- ասաց համույթի տնօրեն Սիլվա Մելիքյանը։

Ներկայում համույթում հանդես է գալիս երաժիշտների չորրորդ սերունդը։ Պատանի տանղանդների համերգներն անցկացվել են աշխարհի ավելի քան 20 երկրներում։ Սոչիի երգեհոնային սրահի բեմում պատանի երաժիշտների կատարմամբ կհնչեն հնագույն լարային երաժշտական գործիք քանոնը, փողային գործիք դուդուկը, ինչպես նաև դաշնամուր և հայ երաժշտական մշակույթի դասական հատվածների վոկալ կատարումներ։ -0-