Սեպտեմբերի 11-ից 17-ը Հայաստանում կանցկացվեն «Ռուս խոսքի օրեր»

02.08.2007, 16:38
Սեպտեմբերի 11-ից 17-ը Հայաստանում կանցկացվեն «Ռուս խոսքի օրեր»
Սեպտեմբերի 11-ից 17-ը Հայաստանում կանցկացվեն «Ռուս խոսքի օրեր»

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեպտեմբերի 11-ից 17-ը կանցկացվեն «Ռուս խոսքի օրեր», հինգշաբթի հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում։

«Ռուս խոսքի օրերի» շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար հանրապետության կառավարությունը իր պահուստային ֆոնդից հատկացրել է 13 մլն դրամ (շուրջ 38,5 հազ. ԱՄՆ դոլար)։

«Ռուս խոսքի օրերի» շրջանակներում Երևանում և Ստեփանակերտում կանացկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում արվեստի գործիչների հետ հանդիպումներ, գրական երեկույթներ, համերգներ ռուսական արվեստի հայտնի գործիչների մասնակցությամբ ։

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերությունը, Գրական միությունների միջազգային համաժողովը, Ռուսաստանի Գրողների միությունը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի գրողների միությունը։–0-