414.12
4.76
387.28
+21
Եղանակը Երևանում
Հայ

Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում

16:04
17 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում 2017 թվականի մայիսին, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։

«Ցուցահանդեսը կկայանա Հայաստանի ազգային պատկերասրահում, նրան մենք արդեն մեկ տարուց ավելի ենք պատրաստվում։ Ցուցահանդեսում ներկայացված կլինեն Այվազովսկու ավելի քան 70 աշխատանքներ, որոնք պահվում են մեր պատկերասրահում, այդ թվում` նրա գրաֆիկական աշխատանքները, որոնք նախկինում չեն ցուցադրվել»,– հայտնեց Ծատուրյանը։

Ըստ նրա, հատուկ ցուցահանդեսի համար Հայաստան կբերվեն 16 կտավներ Տրետյակովի պատկերասրահից, Պետերգոֆից և Ռուսական թանգարանից։

«Այս պահին մենք բանակցություններ ենք վարում Մխիթարյան միաբանության հետ, որ Երևանում ներկայացնենք Այվազովսկու «Քաոս» կտավը, որը նրա գլուխգործոցներից է համարվում։ Մտադիր ենք նաև վերակագնել այն բոլոր ցուցասրահները, որտեղ կներկայացվեն նկարները, և եթե մեզ հաջողվի դա իրականացնել, ապա, վստահեցնում եմ, որ դա բացառիկ ցուցահանդես կլինի»,– ասաց նա։

Ծատուրյանի խոսքով, Թեոդոսիայի Ի.Այվազովսկու անվան պատկերասրահի նկարները չեն ցուցադրվի, քանի որ այդ աշխատանքները ցուցադրվում են միայն Ռուսաստանի տարածքում։

Իվան Այվազովսկին 19–րդ դարի հայազգի առավել հայտնի ծովանկարիչ է։ Նրա հարազատ եղբայրը` Գաբրիել Այվազովսկին հայ հոգևորական էր, գիտնական–պատմաբան, լեզվաբան և պոլիգլոտ, սովորել է Վենետիկի Մխիթարյանների միաբանությունում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար