Այսօրվա եզրափակչում մեր դրոշը հենց Իվետան է. Աշոտյան

14.05.2016, 23:52
ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն Իվետա Մուկուչյանին այնպիսի ելույթ է մաղթել, որից հետո քվեարկությունը կլինի կարևոր, բայց ոչ ճակատագրական:
Այսօրվա եզրափակչում մեր դրոշը հենց Իվետան է. Աշոտյան
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին այնպիսի ելույթ է մաղթել, որից հետո քվեարկությունը կլինի կարևոր, բայց ոչ ճակատագրական: Այդ մասին նա գրել է Facebook սոցցանցի իր էջում։

«Այսօրվա եզրափակչին մեր դրոշը հենց ինքը՝ Իվետան է, ու ես չեմ կասկածում, որ այն հպարտությամբ է ծածանվելու Ստոկհոլմի բեմում»,- գրել է Աշոտյանը։

Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլի» ժամանակ ծածանել է Արցախի դրոշը, քանի որ խաղաղություն է ուզում (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>

Նա ընդգծել է, որ դրոշի հարցում որոշողը կլինի միայն Իվետան է լինելու, ինչպես առաջին եզրափակչում էր: Աշոտյանի խոսքով, հայ երգչուհու այդ քայլով հայ ժողովուրդը ստացավ իր հոգեհուզական և տեղեկատվա-հայրենասիրական դրսևրումների համար փայլուն առիթ, ինչպես նաև ևս մեկ անգամ գրավեց միջազգային ուշադրությունը Արցախի նկատմամբ։ -0-