Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
28.04.2017,
15:08
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին, ուրբաթ «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում հայտնեց Հայաստանի ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը։
Նա ընդգծեց, որ տոնը նշվում է մայրաքաղաքում Երևանի քաղաքաապետարանի աջակցությամբ արդեն վեցերորդ անգամ։
«Բաց երկնքի տակ տոնական համերգը կանցնի «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի տարածքում»,– ասաց Մովսիսյանը` ավելացնելով, որ միջոցառումը կսկսվի 18:00-ին:
Նրա խոսքով, համերգի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ ամերիկացի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը:
«Մենք յուրաքանչյուր տարի հրավիրում ենք հանրաճանաչ ջազմենների մասնակցել Ջազի միջազգային օրվան նվիրված երևանյան համերգին: Նախորդ տարի, օրինակ, մեր միջոցառման հյուրն էր Ռիչարդ Բոնան», -ավելացրեց Մովսեսյանը:
Նա նշեց, որ այս տարի տոնական համերգին կմասնակցեն հանրաճանաչ և սիրված հայ ջազմեններ Լևոն Մալխասյանը, Արմեն Հյուսնունցը, Արմեն Թութունջյանը, ովքեր ելույթ կունենան իրենց բենդերի հետ:
Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը ավելացրեց, որ համերգին ելույթ կունենան նաև Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը` Երվանդ Երզնկյանի ղեկավարության ներքո, հանրաճանաչ ջազմեն Հարի Քեոոսայանը, Time Report էթնո-ջազ-քվինթետը:
«Չիկո Ֆրիմանը ելույթ կունենա մեր նվագախմբի հետ, ապա նա թոքր համերգ կտա Mezzo ակումբում», - նշեց Հյուսնունցը:
Նա ուրախությամբ ընդգծեց, որ համերգին կմասնակցի նաև Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջազ-նվագախումբը։
«Ուրախալի է, որ երաժշտական դպրոցներում յուրահատուկ ուշադրրություն է ձևավորվում ջազային կրթության հանդեպ: Մենք արդեն երիտասարդ ջազ-բենդեր ունենք Ա. Սպենդիարյանի, Պ. Չայկովսկու անվան դպրոցներում: Վստահ եմ, որ այդ օրինակը «վարակիչ» կդառնա, և նմանատիպ բենդեր կձևավորվեն նաև այլ երաժշտական դպրոցներում», - ընդգծեց Հյուսնունցը:
Նրա խոսքով, ջազմենների երիտասարդ սերունդը միջազգային ջազի քարտեզի վրա երկրի վարկանիշը բարձրացնելու երաշխիքն է:
Ջազի առաջին միջազգային օրն (International Jazz Day) անցկացվել է 2012 թ.-ին: 2011 թ.-ի նոյեմբերին UNESCO-ն հայտարարել է ապրիլի 30-ը օրացույցում նոր ամսաթիվ ավելացնելու և այն տոնելու վերաբերյալ: -0-