Արծվիկի` «Եվրատեսիլ 2017»–ի երգն ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել
31.03.2017,
10:48
«Եվրատեսիլ 2017»–ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի «Fly with me» երգն ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել Youtube–ում։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2017»–ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի «Fly with me» երգը 13 օրվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել Youtube–ում։
«Fly with me» երգի երաժշտությունը հիմնված է տարբեր էթնիկ մեղեդիների վրա։ Երաժշտության հեղինակներն են` Լևոն և Լիլիթ Նաբասարդյանները, խոսքի համահեղինակները` Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը։
Ուկրաինայում «Եվրատեսիլ 2017»–ին կմասնակցի 43 երկիր, մրցույթի կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 9–ին և 11–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13–ին։ -0-