412.76
4.77
386.62
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայ մեծանանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը մրցանակ է ստացել համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար

14:34
30 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մեծանուն ռեժիսոր, վավերագրող բեմադրիչ Արտավազդ Փելեշյանը մրցանակի է արժանացել համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար Չեխիայի Յիգլավայում անցկացված Վավերագրական կինոյի միջազգային փառատոնի բացման ժամանակ։

Ստեղծագործական համաժողովի տնօրեն Մարեկ Գովորկան, խոսելով Արտավազդ Փելեշյանի բացառիկ տաղանդի մասին, նշել է, որ այդ ռեժիսորին հաջողվում է կյանքի իմաստը փոխանցել էկրանային ընդամենի մի քանի րոպեների ընթացքում, իսկ դիտարկումը, որ բեմադրիչն անում է իր աշխատանքներում (վերջին ֆիլմը` «Ավարտը», թվագրվում է արդեն հեռավոր 1992 թվականով) ընդմիշտ կմնա կինոմատոգրաֆի պատմության մեջ։

Այս տարի Չեխիայի փառատոնում (անցկացվում է հոկտեմբերի 27–ից նոյեմբերի 1–ը) կներկայացվեն 250 ֆիլմեր, ներառյալ 58 համաշխարհային, 9 միջազգային և 11 եվրոպական պրեմիերաներ, հաղորդում է omskzdes.ru–ն։

Արտավազդ (Արթուր) Փելեշյանը ոչ խաղարկային կինոյի լեգենդար ռեժիսոր և տեսաբան է, «հեռահար մոնտաժի» մեթոդի հեղինակ։ Փելեշյանը կինոյի մասին մի շարք տեսական աշխատանքների հեղինակ է, որոնք թարգմանված են բազմաթիվ լեզուներով։ Դրանք զետեղված են «Իմ կինոն» հայտնի գրքում, որը նոր քայլ էր կինոտեսության զարգացման ոլորտում։ Նրա ամենահայտնի ֆիլմերից են` «Տարվա եղանակները», «Բնակիչները», «Կյանքը», «Ավարտը»։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ