Երևանի քաղաքապետարանը 10 մլն դրամի աջակցություն կտրամադրի մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի նոր բեմադրության իրականացման համար
22.07.2022,
12:12
Երևանի քաղաքապետարանը 10 մլն դրամի աջակցություն կտրամադրի մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Հայաստանի թատերական գործիչների միություն հետ վերջին 2 տարիներին հովանավորել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Facebook–յան իր էջում։
Նա նաև նշել է, որ մրցանակաբաշխությունն առավել բովանդակալից, մրցակցային և ներկայանալի դարձնելու նպատակով այս տարի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. 2022 թվականի ընթացքում, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մասնակցության պայմանով, Երևանի քաղաքապետարանը կստանձնի 2 նոր՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոններում բեմադրվող ներկայացումների հովանավորությունը:
«Նախատեսվում է, որ ծրագիրը կդառնա շարունակական և Երևան քաղաքի բյուջեում 2023 թվականից կնախատեսվեն համապատասխան միջոցներ՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում նոր բեմադրության իրականացման աջակցության համար», – նշել է Սարգսյանն` ավելացնելով, որ այս տարի, նշված ծրագրի շրջանակում, յուրաքանչյուր բեմադրության համար 5 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն կցուցաբերվի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին և Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնին:–0–