412.81
6.83
405.79
+28
Եղանակը Երևանում
Հայ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին «ԱՐՑԱԽ․ Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի

10:49
22 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնին «ԱՐՑԱԽ․ Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի, հաղորդում է փառատոնի մամուլի ծառայությունը։

Փառատոնային օրերին ծրագրի շրջանակում կներկայացվեն Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք» (Եգիպտոս), Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» (Ուրուգվայ), Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), Արման Երիցյանի «Դիմակայություն» (Հայաստան) ֆիլմերը։

Ինչպես նաև Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում կցուցադրվի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։

«Փառատոնի 19-րդ թողարկմանը լինելու է հատուկ առանձին ընդգծված ծրագիր՝ բաղկացած ֆիլմերից, որոնք անդրադառնում են 44-օրյա պատերազմին: Ֆիլմերից մեկը Արցախյան պատերազմի մասին է նկարահանված հույների կողմից, մյուսը՝ արեգնտինացիների, մյուսը՝ եգիպտացիների և վերջապես՝ մեկ հայաստանյան և մեկ հենց բուն արցախյան կինոանդրադարձ: Ավելին՝ 19-րդ Ոսկե ծիրանի փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերամին»,- նշում է փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Փառատոնը անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
12 Օգոստոսի 2022
«Однажды в России» շոուն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում
Ռուսական ՏՆՏ հեռուստաալիքի «Однажды в России» շոուն գալիս է Հայաստան
15:08
11 Օգոստոսի 2022
Պետբյուջեից 20 մլն դրամ է հատկացվել դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար
Պետբյուջեից 20 մլն դրամ է հատկացվել դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար
12:03
09 Օգոստոսի 2022
Էրիկ Կարապետյանն ամուսնացել է (ՎԻԴԵՈ)
Էրիկ Կարապետյանն ամուսնացել է. ՎԻԴԵՈ
15:33
05 Օգոստոսի 2022
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ. ՎԻԴԵՈ
11:55
02 Օգոստոսի 2022
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
14:56
22 Հուլիսի 2022
Արձան և խոշորամասշտաբ համերգ. Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստվում են նշել Շառլ Ազնավուրի 100–ամյակը
Արձան և խոշորամասշտաբ համերգ. Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստվում են նշել Շառլ Ազնավուրի 100–ամյակը
12:12
22 Հուլիսի 2022
Երևանի քաղաքապետարանը 10 մլն դրամի աջակցություն կտրամադրի մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի նոր բեմադրության իրականացման համար
Երևանի քաղաքապետարանը 10 մլն դրամի աջակցություն կտրամադրի մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի
11:04
13 Հուլիսի 2022
Հայաստանում կիրականացվի 3մլն եվրո արժողությամբ «մշակութային» ծրագիր
Հայաստանում կիրականացվի 3մլն եվրո արժողությամբ «մշակութային» ծրագիր
15:41
04 Հուլիսի 2022
Ամենաողբերգական կատակերգուն. Ֆրունզիկ Մկրտչյանն այսօր կդառնար 92 տարեկան (ՖՈՏՈ)
Ամենաողբերգական կատակերգուն. Ֆրունզիկ Մկրտչյանն այսօր կդառնար 92 տարեկան. ՖՈՏՈ
11:02
04 Հուլիսի 2022
«Հայաստանը խենթություն էր, ես կվերադառնամ». 50 Cent–ը կիսվել է երևանյան համերգի տպավորություններով (ՎԻԴԵՈ)
«Հայաստանը խենթություն էր, ես կվերադառնամ». 50 Cent–ը կիսվել է երևանյան համերգի տպավորություններով. ՎԻԴԵՈ
11:41
01 Հուլիսի 2022
Հայտնի DJ–ն իր նոր հոլովակներում ցուցադրել է հայաստանյան գեղեցիկ կադրեր (ՎԻԴԵՈ)
Հայտնի DJ–ն իր նոր հոլովակներում ցուցադրել է հայաստանյան գեղեցիկ կադրեր. ՎԻԴԵՈ
00:11
25 Հունիսի 2022
Super Saqo-ն առաջին անգամ անվճար բացօթյա համերգ կտա Երևանում (ՎԻԴԵՈ)
Super Saqo-ն առաջին անգամ անվճար բացօթյա համերգ կտա Երևանում. ՎԻԴԵՈ