426.35
7.46
407.95
+30
Եղանակը Երևանում
Հայ

«Թանգարանների ուժը». Հայաստանը միանում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, հրապարակվել է տոնական միջոցառումների ցանկը

15:41
17 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է բոլորին՝ մայիսի 18-ին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի կանցկացվի մայիսի 21-ին:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանների ուժը», որն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ:

Այս տարի ևս տոնական միջոցառումները կմեկնարկեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:

Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն:

Միջոցառումների ամբողջական ցանկին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:41
01 Հուլիսի 2022
Հայտնի DJ–ն իր նոր հոլովակներում ցուցադրել է հայաստանյան գեղեցիկ կադրեր (ՎԻԴԵՈ)
Հայտնի DJ–ն իր նոր հոլովակներում ցուցադրել է հայաստանյան գեղեցիկ կադրեր. ՎԻԴԵՈ
00:11
25 Հունիսի 2022
Super Saqo-ն առաջին անգամ անվճար բացօթյա համերգ կտա Երևանում (ՎԻԴԵՈ)
Super Saqo-ն առաջին անգամ անվճար բացօթյա համերգ կտա Երևանում. ՎԻԴԵՈ
15:33
23 Հունիսի 2022
«Руки Вверх!» խմբի հիմնադիր Սերգեյ Ժուկովը պատմել է Երևանում սկսված Love story–ի մասին
«Руки Вверх!» խմբի հիմնադիր Սերգեյ Ժուկովը պատմել է Երևանում սկսված Love story–ի մասին
12:20
23 Հունիսի 2022
Մահացել է Յուրի Շատունովը (ՎԻԴԵՈ)
Մահացել է «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը. ՎԻԴԵՈ
10:49
22 Հունիսի 2022
«Ոսկե ծիրան» կինոփառատոնին «ԱՐՑԱԽ․ Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի
Փառատոնի 19-րդ թողարկմանը լինելու է հատուկ առանձին ընդգծված ծրագիր՝ բաղկացած ֆիլմերից, որոնք անդրադառնում են 44-օրյա պատերազմին
11:02
09 Հունիսի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերության աջակցությամբ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ձեռք է բերել նոր ակուստիկ և լուսային համակարգ (ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգը ավարտել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեծ բեմի ակուստիկ և լուսավորության համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրը. ՖՈՏՈ
11:53
08 Հունիսի 2022
Օսկարակիր ռեժիսորը կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի այս տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին
Օսկարակիր ռեժիսորը կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի այս տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին
12:33
07 Հունիսի 2022
84 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Վրեժ Հակոբյանը
84 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Վրեժ Հակոբյանը
16:57
01 Հունիսի 2022
«Բարև, Հայաստան, ինչպե՞ս ես». 50 Cent-ը դիմել է հայ հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
«Բարև,  Հայաստան, ինչպե՞ս ես». 50 Cent-ը դիմել է հայ հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
12:11
16 Մայիսի 2022
Ադրբեջանի և ևս 5 երկրների ազգային ժյուրիները հեռացվել են «Եվրատեսիլ 2022»–ից
Ադրբեջանի և ևս 5 երկրների ազգային ժյուրիները հեռացվել են «Եվրատեսիլ 2022»–ից
03:21
15 Մայիսի 2022
«Եվրատեսիլ 2022»-ում հաղթող հռչակվեց Ուկրաինան (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2022»-ում հաղթող հռչակվեց Ուկրաինան. ՎԻԴԵՈ
03:14
15 Մայիսի 2022
«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լին զբաղեցրեց 20-րդ տեղը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լին զբաղեցրեց 20-րդ տեղը. ՎԻԴԵՈ