Մկոն, Սոս Ջանիբեկյանը և այլ հայտնի դերասաններ. էկրանավորվում է Շիրվանզադեի «Պատվի համարը» (ՖՈՏՈ)

22.01.2020, 13:02
Մկոն, Սոս Ջանիբեկյանը և այլ հայտնի դերասաններ. էկրանավորվում է Շիրվանզադեի «Պատվի համարը». ՖՈՏՈ
Մկոն, Սոս Ջանիբեկյանը և այլ հայտնի դերասաններ. էկրանավորվում է Շիրվանզադեի «Պատվի համարը» (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արդեն հայտնի է, որ Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Նարինե Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք նկարահանվում են «Առաջին ալիքի» 16 մասանոց նոր հեռուստանովելում, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, գրում է «Ժողովուրդը»:

Նախագծի նկարահանումներն արդեն սկսվել են:

Սոս Ջանիբեկյանը նկարահանումների առաջին օրվանից լուսանկար է հրապարակել և հայտնել, որ նոր ֆիլմը նկարահանվում է Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի հիման վրա:

Загружается новость ... "Лево"

Սցենարը գրել է դրամատուրգ Անահիտ Աղասարյանը: Մկրտիչ Արզումանյանը նույնպես լուսանկար է հրապարակել նկարահանման ընթացքից և մակագրել «Աշխատում ենք»:

Դերասանուհի Նարինե Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ մարմնավորում է Էլիզբարյանների ավագ դստերը` Ռոզալիային:

«Շատ գովելի է այն հանգամանքը, որ սկսել են էկրանավորել հայ դասականների գործերը, և հանրության կողմից էլ հետաքրքրություն կա դրանց նկատմամբ: 16 մասանոց ֆիլմի ֆորմատը թույլ է տալիս մի փոքր շեղվել դասական մոտեցումներից և արդիականացնել թեման, կերպարները, իրավիճակները դարձնել մերօրյա, այսինքն` ֆիլմն ադապտացվում է մեր ժամանակների հետ: Ես խաղում եմ ցոփ ու շվայտ կյանքով ապրող աղջկա. չենք կարող միանշանակ ասել` դրական, թե բացասական կերպար է Ռոզալիան: Առաջարկը մեծ սիրով եմ ընդունել նաև այն պատճառով, որ ֆիլմի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, որի հետ երկրորդ անգամ եմ աշխատում: Խաղալու եմ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ռաֆայել Քոթանջյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Աննա Էլբակյանը. ինձ համար դա մեծ պատիվ է», – նշել է դերասանուհին:–0–