«Միշտ երազել եմ ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»». հույն երգչուհի Աթենա Մանուկյան (ՎԻԴԵՈ)
17:38
12 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ամենատաղանդավոր կատարողներն ու երաժշտական խմբերը պայքարում են «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու հնարավորության համար։ Թեկնածուներից մեկն է հունաստանաբնակ հայտնի հայ երգչուհի Աթենա Մանուկյանը, ով եկել է Հայաստան մրցույթին մասնակցելու համար։
Ավելի վաղ Մանուկյանը մասնակցել է X Factor բրիտանական շոուում, որտեղ գերել է ժյուրիին։
Երգչուհին չորեքշաբթի ասուլիսի ժամանակ նշեց, որ որոշել է մասնակցել «Դեպի Եվրատեսիլ» հայկական նախագծում, քանի որ ուզում է, որպեսզի Հայաստանը հպարտանա իր ելույթով «Եվրատեսիլում»։ Նրա խոսքով, նա միշտ երազել է այդ մասին։
«Ունեմ տարբեր շոուներին և նախագծերին մասնակցելու հարուստ փորձ, ես ինքս կարող եմ անել լավ, որակյալ շոու», – խոստովանեց Աթենան։
Նա նշեց, որ «Chains On You» մրցութային երգը գրել է պրոդյուսերի հետ, խոսքերի հեղինակն ինքն է։
«Երգի հիմնական մեսիջն այն է, որ մեզնից յուրաքանչյուրի ներսում կա ադամանդ, որը մարդիկ հաճախ ուզում են վերցնել։ Սակայն յուրաքանչյուրն ունի տաղանդ, որը կընդունվի և կգնահատվի», – նշեց երգչուհին։
Աթենան առաջին անգամ չի Հայաստանում, նրա ընտանիքը ևս երազում է այցելել, սակայն դա դեռ իրականություն չի դարձել։
Երգչուհին պատմեց, որ արդեն հասցրել է տեսնել բազմաթիվ տեսարժան վայրեր, համտեսել հայկական խոհանոցի ուտեստներ` նշելով, որ հայկական ամենասիրելի ճաշատեսակը սպասն է։
Անդրադառնալով ստեղծագործական ծրագրերին` երգչուհին ասաց, որ շատ է ուզում կատարել հայկական երգ` ներառելով այն իր երգացանկում։
«Ուզում եմ մնալ Հայաստանում, այստեղ ստեղծել երգեր և ինչու ոչ` համագործակցել հայ սուպերաստղերի հետ։ Շատ եմ ուզում աշխատել հայկական շոու բիզնեսում», – նշեց Աթենան։
Հունվարի 28–ին «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի ժյուրին ընտրել է 12 թեկնածուների (Աթենա Մանուկյան, TOKIONINE, ERNA, Մարիամ Բաղդասարյան, Agop, Կարինա EVN, Վլադիմիր Արզումանյան, Հայկ Music, Արթուր Ալեքս, Գաբրիել Ջիգ, EVA Rida, Սերգեյ և Նիկոլայ Հարությունյաններ), որոնցից մեկը հնարավորություն կստանա մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։
Այս տարի Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2020»–ի երկրորդ կիսաեզրափակչում, որը կանցկացվի մայիսին Ռոտերդամում։–0–
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին